Սեպտեմբեր 14, 2024 09:47 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Եվրամիությունը պետք է զերծ մնա Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելուց 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով ուկրաինական հակամարտությանն Իրանի ներգրավվածության վերաբերյալ ԵՄ բարձր ներկայացուցչի մեղադրանքին, Նասեր Քանանին հայտարարել է, որ ցանկացած պնդում, թե Թեհրանը բալիստիկ հրթռիներ է վաճառում Ռուսաստանին, կեղծ է։
Տարբեր երկրներին ու կառույցներին զգուշացելով Իրանի կապակցությամբ ապակառուցողական դիրքորոշում, հայտարարություն և մեղադրանքներ հնչեցնելու կապակցությամբ, Նասեր Քանանին ԵՄ-ին խորհուրդ է տվել զերծ մնալ Թեհրանի հասցեին հնչեցվող կեղծ մեղադրանքներից։
Նշելով, որ Արևմուտքի կողմցի պատժամիջոցները որպես զենք կիրառելն անարդյունավետ է,  Քանանին հավելել է, որ դա ոչ միայն չի օգնում խնդիրների լուծմանը, այլ հենց խնդրի մի մասն է և  արժանանալու է Իրանի արձագանքին։
Չնայած Իրանը բազմիցս հայտարարել է ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշումը և ընդգծել հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը, ԵՄ խորհուրդը երեկ Իրանին մեղադրել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու մեջ։ 
Սեպտեմբերի 13-ին ԵՄ խորհուրդը հնչեցրել է չապացուցված պնդումների վրա հիմնված մեղադրանք, հայտարարելով, որ Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների փոխանցումը ուղղակի սպառնալիք է Եվրոպայի անվտանգությանը և վկայում է այն մասին, որ իրանական ԱԹՍ-ների և զինամթերքի վաճառքի ծավալներն աճել են և Ռուսաստանը դրանք կիրառել է Ուկրաինայի դեմ պատերազմում։

Պիտակ