ԻԻՀ նախագահը ցավակցել է Լիբանանի ժողովրդին
(last modified Thu, 19 Sep 2024 09:05:51 GMT )
Սեպտեմբեր 19, 2024 12:35 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը ցավակցել է Լիբանանի ժողովրդին

ԻԻՀ նախագահը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ սիոնիստների կողմից վերջերս իրականացված հանցագործության հետևանքով մի շարք քաղաքացիների նահատակության և վիրավորվելու կապակցությամբ։

Երեքշաբթի օրը Լիբանանի տարբեր շրջաններում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված՝ փեյջերների պայթյունների հետևանքով, առնվազն 12 մարդ զոհվել է, ավելի քան 3 հազարը՝ վիրավորվել։ 

Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ամանին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Լիբանանի ժողովրդին ուղղված ցավակցական ուղերձում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը փեյջերների պայթյունը որակել է որպես Սիոնսիտականմ ռեժիմի կողմից իրականացված ահաբեկչական գործողություն, որի ժամանակ հաշվի չի առնվել խաղաղ բնակիչների և մյուսների տարբերությունը։

Իրանի ժողովրդի և կառավարության կողմից ցավակցություն հայտնելով Լիբանանի ժողովրդին, Փեզեշքյանը ուղերձում հայտարարել է. «Հանցագործն անպայման կպատժվի»։

Չորեքշաբթի օրը ԶԼՄ-ները հայտնել են Բեյրութի հարավային արվարձաններում և Լիբանանի այլ շրջաններում նոր պայթյունների մասին, որոնք նման են եղել երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյուններին: Հաղորդվում է, որ պայթած սարքերը եղել են ICOM V 82 տիպի, և «Մոսադը» դրանց մեջ նույնպես տեղադրել է պայթուցիկ նյութեր։

 Ըստ որոշ լուրերի՝ պայթած սարքերի թվում եղել են նաև բջջային հեռախոսներ, նոութբուքեր և համակարգիչներ։ Հաղորդվում է, որ պայթյունների հետևանքով տներում հրդեհներ են բռնկվել, իսկ որոշ մեքենաներ այրվել են։