Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին
https://parstoday.ir/hy/news/armenia-i225978-Խիստ_մտահոգված_ենք_Լիբանանում_ահագնացող_անվտանգային_իրավիճակով._Փաշինյանը_Լիբանանի_վարչապետին
ՀՀ Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթիին Անկախության օրվա առթիվ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 22, 2024 10:25 Asia/Tehran
  • Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին

ՀՀ Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթիին Անկախության օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ:

Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում:

Լիբանանի համար այս ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և կորով՝ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և երկիրը խաղաղ հանգրվանի հասցնելու Ձեր ջանքերում»:

tert.am