Սիոնիստական ռեժիմը կրկին հարձակվել է Բեյրութի Դահիայի շրջանի վրա
Սահաբ- Սիոնիստական ռեժիմի անօդաչու թռչող սարքերն ու կործանիչները հերթական անգամ հարձակվել են Բեյրութի Դահիայի և Լիբանանի հարավային շրջանների վրա։
Ինչպես հաղորդում է Sahab ցանցը՝ վկայակոչելով Tasnim լրատվական գործակալությունը, սիոնիստները հրկիզիչ ռումբերով ռմբակոծել են նաեւ Լիբանանի հարավում գտնվող Սուր քաղաքի Ալ Նակուրա շրջանը։
Լրատվական աղբյուրները հայտնել են նաեւ, որ Բեյրութի հարավում գտնվող Դահիայի Հարա Հարիկ եւ Հադաթ շրջանները, 4 անգամ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածների թիրախ են դարձել։
Սիոնիստական ռեժիմը նաև ռմբակոծել է Լիբանանի հարավում Նաբաթիե շրջանում գտնվող Առնոն քաղաքի շրջակայքը:
Լիբանանի առողջապահության նախարարությունը երեկ երեկոյան հայտարարել է, որ Լիբանանի արեւելքում Ալ-Բաքաա բնակավայրերի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների ժամանակ 22 մարդ է նահատակվել։
Սիոնիստական բանակը 2024 թվականի սեպտեմբերի 23-ից լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի սկզբից ի վեր ավելի քան 3560 լիբանանցի նահատակվել է, ավելի քան 15000-ը վիրավորվել են։