Սեպտեմբեր 26, 2024 17:29 Asia/Tehran
  • Իրանի նախագահի տեղակալ. «Հեզբոլլահը» ինքնապաշտպանվելու կարողություն ունի

Սահաբ - Իրանի նախագահի  ռազմավարական հարցերով տեղակալն ընդգծելով, որ Հեզբոլլահն ունի ինքնապաշտպանվելու կարողություն, սակայն մինչ այժմ զսպվածություն է ցուցաբերել, ասել է, -Միջազգային հանրության պարտականությունն է միջամտել մինչ Հեզբոլլահը ստիպված կլինի պաշտպանել իրեն, քանի որ իրավիճակը  կարղ է վերահսկողությունից դուրս գալ։ 

ԻԻՀ նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում  ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանն ամբողջությամբ կներքաշվի Սիոնիստական ​​ռեժիմի և Լիբանանի Հեզբոլլահի միջև հակամարտության մեջ, ասել է,-Այն, ինչի ականատեսն է աշխարհը վերջին 11 ամիսների ընթացքում, այն է, որ Իսրայելի ռեժիմն ամեն ինչ արել է ուրիշներին պատերազմի մեջ ներքաշելու համար, քանի որ տեղի ունեցածը վերջ է տվել նրա  անպարտելիության պատրանքին:

Զարիֆն ասել է, որ սիոնիստները կարծում էին, որ մեծացնելով բռնությունը, դաժանությունը և կատարելով ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ցանկացած այլ հանցագործություն,  կկարողանան վերականգնել Իսրայելի անպարտելիության հավատը, և մյուսներին ներքաշելով  հակամարտությունների մեջ,   կկարողանան տարածել պատերազմը, և ԱՄՆ-ին էլ  ներքաշել պատերազմի մեջ   ու փոխել իրավիճակի դինամիկան:

Իրանի արտաքին գործերի նախկին նախարարը հավելել է, որ տարածաշրջանում բոլորը հասկացել են, որ աջակցելով Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին, որոնք հանդիսանում են մարդկության տեսած ամենասարսափելի և անմարդկային պատերազմական համակարգերի թիրախը, նրանք կարող են խուսափել  իսրայելցիների. թակարդն ընկնելուց։

Ընդգծելով, որ «չնայած մյուսների զսպվածությանը, Իսրայելի ռեժիմը հատել է կարմիր գծերը», Զարիֆը հստակեցրել է, այժմ հեռանկար կա, որ պատերազմի տարածումից խուսափելը գնալով ավելի է դժվարանալու,ուստի միջազգային հանրությունը պետք է շտապ անի ամեն ինչ՝ Իսրայելի կողմից լարվածության այս սրումը դադարեցնելու համար։

Պիտակ