Հոկտեմբեր 03, 2024 10:46 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ․ Սիոնիստական ռեժիմի նպատակը տարածաշրջանում ճգնաժամ ու անապահովություն ստեղծելն է

Կատարի էմիրի հետ մամուլի ասուլիսում, ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Սիոնիստական ռեժիմի նպատակը տարածաշրջանում ճգնաժամ ու անապահովություն ստեղծելն է»։

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ-Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն Իսրայելը ստիպում է դիմել գործողությունների։

Անդրադառնալով Թեհրանում Իսմայիլ Հանիեյի սպանությանը, Փեզեշքյանն ասել է․ «Նրանք մեզ ասացին, որ ուզում են խաղաղություն հաստատել, և մենք սպասում էինք հանուն խաղաղության։ Սակայն սպանությունները դադարեցնելու փոխարեն, ռեժիմը  շարունակեց իր հանցագործությունները Գազայում և Լիբանանում»։

Նա նշել է․ «Եթե Սիոնիստական ռեժիմը որևէ քայլ անի, մենք ավելի կոշտ պատասխան կտանք»։

Փեզեշքյանը նշել է, որ  Իրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Կատարի հետ և   որ երկու երկրների ընդհանուր կամքը համագործակցության մակարդակի բարելավումն է։

Նրա խոսքով․ «Հուսով եմ, որ երկու երկրների միջև կայանալիք բանակցություններն ու համագործակցությունը  կներառեն տրանսպորտի, մշակույթի, առողջապահության և բուժման,   ոլորտները, և մենք կկարողանանք համատեղ ներդրումներ կատարել։

Կատարի ռազմավարությունը միջնորդությունն է

Նշելով, որ Կատարն աջակցում է լարվածության նվազեցմանը և տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության պաշտպանությանը, շեյխ Թամիմ Բադ Համադ Ալ Թանին հավելել է. «Մենք նախապես զգուշացրել էինք Լիբանանի վրա Իսրայելի հարձակման մասին»։

Նա նշել է․ «Ցավոք, չնայած լարվածությունը նվազեցնելու Կատարի կառավարության ջանքերին, Իսրայելի ռեժիմի հարձակումներն ավելանում են»։

Անդրադառնալով Գազայում պատերազմը դադարեցնելու Կատարի միջնորդական ջանքերին, նա ասել է. «Մեր ռազմավարությունը միջնորդությունն է, և մենք կարևորում ենք Գազայում պատերազմը դադարեցնելու, պատանդների և կալանավորների ազատ արձակմանն ուղղված ջանքերի շարունակությունը»։

 

Պիտակ