ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա 
(last modified Sat, 05 Oct 2024 06:17:50 GMT )
Հոկտեմբեր 05, 2024 09:47 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա 

ԻԻՀ ԱԳ նախարար Աբաբս Արաղչին երեկ Լիբանան կատարած այցից հետո, այսօր մեկնել է Սիրիա։ 

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Արաղչին ու նրա գլխավորած պատվիրակության անդամները Սիրիա են մեկնել պաշտոնական այցով։ 
Բաղային հայտարարել է․ «Սիրիա կատարած այցի շրջաբնակներում Աբբաս Արաղչին  կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի  երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում զարգացումների հետ կապված հարցեր»։
Լիբանան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է վարչապետ Նաջիբ Միղաթիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի, ինչպես նաև Լիբանանի մշակութային-քաղաքական ոլորտների և խորհրդարանական մի խումբ գործիչների  հետ։
Բեյրութ կատարած այցի ընթացքում Արաղչին մեկ անգամ ևս ընդգծել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Լիբանանին։