Հոկտեմբեր 06, 2024 18:33 Asia/Tehran
  • Իրանի համակցված հարձակումները ինչպե՞ս խափանեցին Իսրայելի պաշտպանական համակարգը

Քաղաքական հարցերի փորձագետը Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական և հետախուզական ցանցերին հարվածելու Իրանի կարողությունը պատերազմի ընթացքի փոփոխության նշան է համարել։

«Նեգահե Նոու» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն և խմբագիր Մուհամմեդ Ալի Սենոբարին «Իրանի հրթիռային հարձակումներն ինչպե՞ս ոչնչացրեցին զավթիչների ռազմակայանները և ամբողջովին կաթվածահար արեցին նրանց հակաօդային պաշտպանության համակարգերը» վերնագրով գրառման մեջ նշել է., որ «Ազնիվ խոստում 2» Իրանի հրթիռային գործողությունները  որոշիչ պահ էին ժամանակակից ռազմական ռազմավարության մեջ և առանցքային իրադարձություն Իրանի և սիոնիստ օկուպանտների միջև շարունակվող հակամարտությունների մեջ:

Ըստ Parstoday-ի, քաղաքական հարցերի այս փորձագետն իր գրառման մեջ մի քանի ասպեկտներից քննարկել է, թե Իրանը ինչպես է կարողացել սիոնիստների անվտանգության և ռազմական դիրքերի դեմ հրթիռային հարձակումներով խափանել ռեժիմի գերիշխանությունը, հատկապես ռազմական ոլորտում:

Իսրայելի գլխավոր օբյեկտների թիրախավորում

«Ազնիվ խոստում 2» Իրանի հրթիռային հարձակումների ժամանակ իսրայելական առանցքային ռազմական օբյեկտները լայնորեն թիրախավորվեցին, այնպես որ նույնիսկ իսրայելական լրատվամիջոցները, այդ թվում «Մաարիվ» թերթը, խոստովանեցին այս գործողության հետևանքով առաջացած մեծ կորուստները։ Այդ վնասները ներառում էին Նեգև անապատում գտնվող «Նևաթիմ» ավիաբազայի լայնածավալ ոչնչացումը, «Թելնով» և «Հացրիմ» բազաների ոչնչացումը, ինչպես նաև Մոսադի շտաբում տեղի ունեցած ավերածությունը։
Իրանի «Ազնիվ խոստում 2» համակցված հարձակումը չի սահմանափակվել միայն Իսրայելի ռազմական օբյեկտների ֆիզիկական ոչնչացմամբ. Ավելի շուտ, դա ժամանակակից հիբրիդային պատերազմի բարդության և համակարգման ցուցադրություն էր, ներառյալ հրթիռային հարձակումներ, կիբերհարձակումներ և հոգեբանական գործողություններ։

Հրթիռները որսալու համար նախատեսված Իսրայելի «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգի ենթակառուցվածքների գործունեությունը խափանվեց  իրանցի հաքերների հարձակումից հետո, որոնք օգտագործել էին «Ռաֆայել» ընկերության կայք ներթափանցումից հետո ստացած տվյալները։ Արևմտյան FireEye ընկերության վրա հարձակումը, որը ներգրավված էր Իսրայելի պաշտպանական ենթակառուցվածքներում, հատկապես «Երկաթե գմբեթ» և «Դավթի պարսատիկ» նախագծում, մեծացրեց Իսրայելի պաշտպանական համակարգերի ձախողումը: Խափանելով Իսրայելի ռադարներն ու հրթիռային կայանները՝ Իրանի հրթիռների ավելի քան 90%-ը խոցել են իրենց նախատեսված թիրախները։

Իրանի կողմից սիոնիստների դեմ հոգեբանական պատերազմ հրահրելը

Իսրայելի վրա հրթիռային հարձակումներին համահունչ՝ իրանական ուժերը կոտրել են օկուպացված տարածքներում SMS համակարգերը և հաղորդագրություններ են ուղարկել բնակիչներին, որ ենթադրեն թե հարձակումն ավարտված է, և իրենք կարող են լքել իրենց ապաստարանները։ Հոգեբանական պատերազմի այս մարտավարությունը զավթիչների համար ավելի շատ շփոթություն ու սարսափ առաջացրեց և ապակայունացրեց սիոնիստական ​​օկուպացիոն ուժերի ներքին գործողությունները:

Իրանի և դիմադրության առանցքի միջև միաժամանակյա և համակարգված գործողությունների իրականացում

Թել Ավիվի սրտում Իրանի հրթիռային հարձակումներին զուգահեռ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման «ՀԱՄԱՍ»-ի ուժերը ցամաքային գործողություն են իրականացրել Թել Ավիվի երկաթուղային կայարանում։
Այս ցամաքային հարձակումը, որը դիմադրության ընդհանուր ռազմավարության կարևոր մասն էր, ապացուցեց, որ ժամանակակից պատերազմն այլևս չի սահմանափակվում մեկ տարածքով. Ավելի շուտ, դա էլեկտրոնային, օդային և ցամաքային տարրերի համակցություն է, որոնք համագործակցում են ռազմավարական նպատակներին հասնելու համար:

«Իրանի հրթիռային հարձակումները ինչպե՞ս խափանեցին զավթիչների հակաօդային պաշտպանության համակարգերը» գրառման հեղինակն ընդգծելով, որ «Ազնիվ խոստում 2» գործողությունը հայտնի է որպես Իրանի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտությունների առանցքային պահ, նա գրել է.- Քանի որ Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է հաղթահարել այս հարձակումը, գլոբալ ռազմական ռազմավարության ավելի լայն հետևանքները պարզ են. այս ռեժիմն այլևս անձեռնմխելի չէ, և Իրանը, ՀԱՄԱՍ-ն ու Հեզբոլլահը ոչնչացրել են Արևմուտքի և Իսրայելի բոլոր առասպելները և ապագա առճակատումները նրանց համար էլ ավելի կործանարար ու արյունալի են լինելու: