ԻԻՀ առաջնորդի ուղերձը՝ սեյեդ Հաշեմ Սաֆիուդդինի նահատակության կապակցությամբ
Դիմադրության ճակատի երիտասարդներին ուղղված ուղերձում, ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է «Հեզբոլլահի» գործադիր խորհրդի ղեկավար սեյեդ Հաշեմ Սաֆիուդդինի անձին, նշելով․ «Այսօր էլ «Հեզբոլլահը» Լիբանանի ամենաուժեղ պաշտպանն է և ամենաուժեղ վահանը Սիոնիստական ռեժիմի ագահության դեմ»:
Iran Press-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ առաջնորդի ուղերձում ասված է․
«Հանուն ողորմած Աստծու։
Դիմադրության առանցքի սիրելի երիտասարդներ։
Մոջահեդ Հաշեմ Սաֆիուդդինը միացավ Դիմադրության նահատակներին, և մեկ այլ պայծառ աստղ զարդարեց դեպի սրբազան Երուսաղեմ տանող ջիհադի ճանապարհի երկինքը։ Նա «Հեզբոլլահի» ամենանշանավոր դեմքերից էր և պարոն սեյեդ Հասան Նասրալլահի մշտական ընկերն ու ուղեկիցը։ Նման առաջնորդների շնորհիվ «Հեզբոլլահը» կարողացավ պաշտպանել Լիբանանը կազմալուծման վտանգից և չեզոքացնել օկուպանտ ռեժիմի վտանգը, որի դաժան բանակը հարվածում էր Բեյրութին։
Նրա նման խիզախ հրամանատարների քաջության ու զոհաբերության առանցքը Նասրալլահն էր, ով չեզոքացրեց Լիբանանի հարավում Լիթանի ու Տյուրոս քաղաքները գրավելու և օկուպացված Պաղեստինին մաիցնելու վտանգը և «Հեզբոլլահը» տարավ երկրի տարածքային ամբողջականության պահպանման ճանապարհով, ձախողելով հանցագործ Սիոնիստական ռեժիմի ծրագրերը։
Թեև այսօր Նասրալլահի ու Սաֆիուդդինի նման առաջնորդները ֆիզիկապես ներկա չեն, սակայն նրանց ոգին ներկա է դաշտում և պաշտպանում է Լիբանանն ու նրա ժողովրդին։
«Հեզբոլլահն» այսօր էլ Լիբանանի ամենաուժեղ պաշտպանն է և ամենաուժեղ վահանը Սիոնիստական ռեժիմի ագահության դեմ, որը վաղուց նպատակ ունի մասնատել այդ երկիրը։ Թշնամին փորձում է հերքել «Հեզբոլլահի» անձնուրացությունը հանուն Լիբանանի։ Եվ այդ երկրի համախոհները չպետք է իրենց թույլ տան անել նման անհիմն հայտարարություններ։
«Հեզբոլլահը» շարունակում է զարգանալ ու կատարում է իր պատմական դերը։ Եվ ինչպես միշտ, Աստծու կամոք, Իսլամական Հանարապետությունն աջակցելու է Երուսաղեմի ճանապարհի մոջահեդներին ու նրանց, ովքեր դիմակայում են Պաղեստինն օկուպացրած հանցավոր ռեժիմին։
Դիմադրության ճակատին և նահատակ Սաֆիուդդինի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին շնորհավորում ու ցավակցում եմ նրա նահատակության կապակցությամբ։
Սեյեդ Ալի Խամենեի»։