Թեհրանում կայացել է ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի նահատակների հիշատակի արարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i225622-Թեհրանում_կայացել_է_ԻՀՊԿ_ավիատիեզերական_ուժերի_նահատակների_հիշատակի_արարողությունը
Իրանի հրթիռային գիտության հայր, գեներալ Հասան Թեհրանի Մողադամի նահատակության 13-րդ տարելիցի օրը, մի խումբ պաշտոնյաների մասնակցությամբ, Թեհրանում կայացել է ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի նահատակների հիշատակի արարողություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2024 06:43 Asia/Tehran
  •  Թեհրանում կայացել է ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի նահատակների հիշատակի արարողությունը

Իրանի հրթիռային գիտության հայր, գեներալ Հասան Թեհրանի Մողադամի նահատակության 13-րդ տարելիցի օրը, մի խումբ պաշտոնյաների մասնակցությամբ, Թեհրանում կայացել է ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի նահատակների հիշատակի արարողություն։

Iran Press-ի փոխանցմամբ՝ արարողությունը տեղի է ունեցել ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հուշահամալիրում։ Արարողությանը ներկա են եղել ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն և իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: 

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերն այս տարի Հասան Թեհրանի Մողադամի նահատակության տարելիցի կապակցությամբ կազմակերպել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հանրային այցեր Ազգային ավիատիեզերական պարկ, աուդիո գրքերի մրցույթ և մեծ նահատակի կյանքին և Իրանի՝ հրթիռային տերության վերածվելու ուղուն նվիրված վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ։