Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը զարգացնում են ընդհանուր տարանցիկ ուղիները
https://parstoday.ir/hy/news/iran-i226240-Իրանը_Ղազախստանը_Ռուսաստանը_և_Թուրքմենստանը_զարգացնում_են_ընդհանուր_տարանցիկ_ուղիները
Ղազախստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Հյուսիս-Հարավ» և «Տրանսկասպյան» տարանցիկ միջանցքների զարգացման ծրագրում գրանցված առաջընթացի մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 28, 2024 10:44 Asia/Tehran
  • Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը զարգացնում են ընդհանուր տարանցիկ ուղիները

Ղազախստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Հյուսիս-Հարավ» և «Տրանսկասպյան» տարանցիկ միջանցքների զարգացման ծրագրում գրանցված առաջընթացի մասին։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է․ «Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Գարբաևը կառավարության նիստում հայտարարել է որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի տարողությունը, որը ներկայումս կազմում է տարեկան 10 միլիոն մարդ, Իրանի, Թուրքմենստանի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում կհասնի 20 միլիոն մարդու»։ 
Ըստ այս հաղորդման՝ այս նպատակին հասնելու համար ընթացիկ տարվա ամռանը Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի միջև ստորագրվել է ճանապարհային քարտեզ, և այս երթուղով տարանցիկ փոխադրումների համար կիրառվել են 50% սակագնային զեղչեր։ Այս  նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանի տարանցիկ դերի բարելավմանը,  հաշվի առնելով գլոբալ լոգիստիկ ուղիների փոփոխությունները և Հյուսիս-Հարավ միջանցքի աճող կարևորությունը։