Փեզեքշյանն ընդգծել է Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների ընդլայնման կարևորությունը
(last modified Thu, 05 Dec 2024 12:51:32 GMT )
Դեկտեմբեր 05, 2024 16:21 Asia/Tehran
  • Փեզեքշյանն ընդգծել է Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների ընդլայնման կարևորությունը

Սահամբ- Չինաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է. «Երկու երկրների համագործակցությունը հնուց ի վեր եղել է բարեկամական և գնալով ընդլայնվում է»։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը,  նշելով, որ ԱՄՆ-ն միջազգային ասպարեզում ձգտում է տոտալիտարիզմի և միակողմանիության, Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Իրանը վճռական է՝ ընդլայնելու  համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ ամերիկյան միակողմանիությանը հակազդելու համար»։

Հանդիպմանը Ճան Գոցինն ԻԻՀ նախագահին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ողջույնները և ասել. «Իրանը մեծ և կարևոր երկիր է տարածաշրջանում և կառուցողական ու արդյունավետ դեր է խաղում միջազգային ասպարեզում»։

Նախքան Փեզեշքյանի հետ հանդիպումը, Ճան Գոցինը Թեհրանի Սաադաբադ համալիրում հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահ  Մուհամմեդռեզա Արեֆին։ Երկու երկրների դիվանագիտական պատվիրակությունները ընդգծել են հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը: