Արաղչի․ Սիրիայի զարգացումները միայն այդ երկրով չեն սահմանափակվելու
https://parstoday.ir/hy/news/iran-i226610-Արաղչի_Սիրիայի_զարգացումները_միայն_այդ_երկրով_չեն_սահմանափակվելու
Նշելով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չեն սահմանափակվելու այդ երկրով, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հավելել է․ «Ահաբեկչությունը սպառնում է նաև Իրաքի անվտանգությանը»։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 07, 2024 05:36 Asia/Tehran
  • Արաղչի․ Սիրիայի զարգացումները միայն այդ երկրով չեն սահմանափակվելու

Նշելով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չեն սահմանափակվելու այդ երկրով, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հավելել է․ «Ահաբեկչությունը սպառնում է նաև Իրաքի անվտանգությանը»։

«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ «Ալ-Շարղիե» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Աբբաս Արաղչին ասել է․ «Արևմտյան Ասիայում իրադարձությունները զարգանում են արագ տեմպերով, ինչը շատ հարցերի տեղիք է տալիս։ Այս զարգացումների հետևում թաքնված է ամերիկա-իսրայելական մտածողությունը»։ 
Նա նշել է․ «Գազայից հետո նրանք եկան Լիբանան, հետո՝ Սիրիա, և ես չեմ կարծում, որ կսահմանափակվեն Սիրիայով։ Տարարածաշրջանը վտանգի տակ է»։
Արաղչին ասել է․ «Նախքան Սիրիայի իրադարձությունները, սպառնալիքները սահմանափակվում էին միան Սիոնիստական ռեժիմով։ Սակայն հիմա մեծացել է նաև ահաբեկչական խմբավորումների վտանգը։ Եվ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը Սիրիայոմ գործող խմբավորումներին ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորումներ»։ 
Նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի հավակնություն ունեցող երկրներն այսօր կա՛մ լուռ են, կա՛մ աջակցում են ահաբեկիչներին, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Նրանք ահաբեկչությունը բաժանում են լավ ու վատ ահաբեկչության։ Եթե այն բխում է իրենց շահերից, ապա նրանք աջակցում են ահաբեկչությանը, իսկ եթե հակասում է իրենց շահերին, պայքարում են դրա դեմ»։ 
 Արաղչին հավելել է. «Երբեմն ահաբեկչության դեմ պետք է պայքարել հենց սկզբնաղբյուրում, իսկ երբեմն էլ սահմանների վրա։ Պայքարի տարբեր ձևեր գոյություն ունեն»։