Բաղայի. Իսրայելի պաշտոնյաներին ձերբակալելը Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների պարտականությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i226998-Բաղայի._Իսրայելի_պաշտոնյաներին_ձերբակալելը_Միջազգային_քրեական_դատարանի_անդամ_պետությունների_պարտականությունն_է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայում փախստականների ճամբարների, աւդ թվում՝ Նուսիրաթ ճամբարի վրա այսօր իրականացված հարձակումները։ Հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2024 12:42 Asia/Tehran
  • Բաղայի. Իսրայելի պաշտոնյաներին ձերբակալելը Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների պարտականությունն է

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայում փախստականների ճամբարների, աւդ թվում՝ Նուսիրաթ ճամբարի վրա այսօր իրականացված հարձակումները։ Հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։

Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության խոսնակ Մահմուդ Բասալը կիրակի օրը հայտարարել է․ «Անցած 24 ժամում Գազայի հատվածում պաղեստինցի փախստականների համար նախատեսված առնվազն չորս դպրոց և ապաստարան հայտնվել է  սիոնիստ օկուպանտների թիրախում, ինչի հետևանքով մինչ այժմ կա 50 զոհ»:
Pars Today-ի հաղորդմամբ՝ նշելով, որ Պաղեստինում շարունակվող ցեղասպանության նկատմամբ միջազգային կառույցների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շարունակական անգործությունն ամոթալի է, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային  կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու և օկուպանտ ռեժիմի առաջնորդներին՝ նողկալի հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշեցնելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի վճիռն իրագործելու դատարանի անդամ պետությունների պատասխանատվությունը, Բաղային նշել է, որ բոլոր պետությունները պարտավորություն ունեն ապահովել միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը և կանխել ցեղասպանությունը։ 
Նա նշել է․ «Բացի պատերազմական հանցագործություններից և մարդկության դեմ հանցագործություններից, Սիոնիստական ռեժիմն իրականացրել է երկու այլ հանցագործություն՝ ցեղասպանություն և բռնություն»։ 
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմն անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու և Ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիային հակասող գործողություններ կատարելուց զերծ մնալու պահանջը, Բաղային  ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ օկուպացիոն ռեժիմի կողմից օրենսդրության շարունակական խախտումները կանխելու համար և ստիպի ռեժիմին հարգել ՄԱԿ-ի որոշումները։