Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները կարևորում են տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովումը
(last modified Thu, 19 Dec 2024 13:28:07 GMT )
Դեկտեմբեր 19, 2024 16:58 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները կարևորում են տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովումը

Սահաբ - Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են իսլամական խոշոր երկրների, հատկապես «D-8» կազմակերպության անդամների կոնսենսուսը՝ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան կասեցնելու և տարածաշրջանի կայունությունն ու  անվտանգությունը պաշտպանելու համար:

Վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, Sahab ցանցը հաղորդել է,որ Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ՝ Սեյյեդ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը Եգիպտոսի Կահիրեում Զարգացող ութ իսլամական երկրների կազմակերպության (D-8) նախարարական հանդիպման շրջանակում քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները,  կենտրոնանալով Գազայում տիրող  վերջին իրավիճակի և Պաղեստինի ու Լիբանանի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հանցագործությունների, հատկապես Սիրիայի դեմ ռեժիմի ագրեսիայի վրա:

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև կազմակերպության 11-րդ գագաթնաժողովի օրակարգային հարցերի շուրջ, որն անցկացվել է այսօր (դեկտեմբերի 19-ին) ութ երկրների նախագահների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի մասնակցությամբ։