ԻԻՀ առաջնորդը կարևորել է ամերիկյան օկուպացիային դիմադրելը
(last modified Thu, 09 Jan 2025 07:18:47 GMT )
Հունվար 09, 2025 10:48 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը կարևորել է ամերիկյան օկուպացիային դիմադրելը

Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության առաջնորդը ընդգծել է, որ Բաղդադը պետք է դիմակայի ամերիկյան օկուպացիային։

Հղում անելով առաջնորդի մամուլի գրասենյակին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ չորեքշաբթի օրը, Մոհամմադ ալ-Սուդանիի հետ հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին Իրաքում ամերիկյան օկուպանտ  ուժերի ներկայությունն անվանել է անօրինական և այդ երկրի ժողովրդի ու կառավարության շահերին հակասող։

ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Առկա փաստերը վկայում են, որ ամերիկացիները փորձում են   ընդլայնել իրենց ներկայությունը Իրաքում, և այդ օկուպացիային պետք է լրջորեն ընդդիմանալ»։

Անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին, հատկապես Սիրիայում տիրող իրավիճակին, առաջնորդն ընդգծել է, որ այդ իրադարձություններում օտար կառավարությունների դերն այս հարցերում ակնհայտ է։

Խոսելով Իրաքի կառավարության ու ժողովրդի միջև գոյություն ունեցող լավ հարաբերությունների մասին, առաջնորդը կարևորել է տարբեր կրոնների ու էթնիկ պատկալեոթկոն ունեցող խմբերի միջև միասնությունը և դիմելով Ալ-Սուդանիին, ասել է․ «Ինչպես նշեցիք, «Հաշդ ալ-Շաբին» նույնպես Իրաքում իշխանության կարևոր բաղադրիչներից է, և պետք է ջանքեր գործադրել խմբավորման դիրքերն ամրապնդելու համար»։

Բարձր գնահատելով Իրաքի զարգացման ուղղությամբ Ալ-Սուդանիի ջանքերն առաջնորդն ասել է․ «Որքան բարեկեցիկ ու ապահով լինի Իրաքը, այնքան լավ կլինի Իրանի Իսլամական Հանրապետության համար»։

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանին գոհունակություն է հայտնել Թեհրանում կայացած հանդիպումների կապակցությամբ և հույս հայտնել, որ Թեհրանում ձեռք բերված    պայմանավորվածությունները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը։

Նա նշել է, որ «ժողովուրդը», «Հաշդ ալ-Շաբին», «ազգային միասնությունն ու համախմբվածությունը» և «իշխանությունը» Իրաքի ուժի բաղադրիչներն են։ 

Անդրադառնալով Գազայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի ագրեսիային, նա ընդգծել է. «Իրաքի սկզբունքային դիրքորոշումը եղել է  Գազայի և Լիբանանի ժողովրդին և տարածաշրջանի Դիմադրությանն աջակցությունը»:

Անդրադառնալով Սիրիայի զարգացումներին և դրանցում օտարերկրացիների դերին, նա նշել է, որ Իրաքի դիրքորոշումը միշտ եղել է  սիրիացիների կամքին աջակցելը, այդ երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելը և ներառական կառավարություն ստեղծելը։