Թեհրանի և Բաղդադի քաղաքական առաջնահերթությունն է երկկողմ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը
(last modified Fri, 10 Jan 2025 13:15:30 GMT )
Հունվար 10, 2025 16:45 Asia/Tehran
  • Թեհրանի և Բաղդադի քաղաքական առաջնահերթությունն է երկկողմ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը

Սահաբ - Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող խռովությունները, Իրանի և Իրաքի հարաբերությունները՝ որպես քաղաքական և տնտեսական կարևոր ընդհանրություններ ունեցող հարևաններ, այժմ ավելի քան երբևէ առաջնահերթություն են համարվում երկու երկրների կառավարությունների համար, և Թեհրանն ու Բաղդադը երկար ճանապարհ են անցել հարաբերությունների այդ մակարդակին հասնելու համար։

Ինչպես հաղորդում է Sahab-ը՝ վկայակոչելով IRNA-ն, չորեքշաբթի, հունվարի 8-ի առավոտյան, Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանին մեկօրյա այցով ժամանել է Թեհրան և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ հանդիպումից, երկկողմ համաձայնագրերի ստորագրումից և մամուլի ասուլիսից հետո, հանդիպում է ունեցել իսլամական հեղափոխության առաջնորդի հետ։

Ներկայումս Իրանն ու Իրաքը երկկողմանի համագործակցության լայն շրջանակ ունեն տարբեր, հատկապես ենթակառուցվածքների ոլորտում, որոնցից են երկաթուղային և ճանապարհային նախագծերը, սահմանային շրջաններում համատեղ տնտեսական բնակավայրերը, գազի և էլեկտրաէներգիայի նախագծերը:

Իրաքը, որպես Արևելյան Ասիան Արևմտյան Եվրոպային կապող երթուղիներից մեկը, գտնվում է զարգացող տերությունների, այդ թվում Հնդկաստանի ու Չինաստանի ուշադրության կենտրոնում և այս տեսանկյունից Իրանին անհրաժեշտ է Իրաքի աջակցությունը տարանցիկ միջանցքների կառուցման հարցում, ինչպիսին է Բասրա-Շալամչեհ երկաթուղին:

Իրանի նախագահի խոսքով՝ երկու երկրների աշխարհագրական դիրքը եզակի է տարածաշրջանային տնտեսական հանգույց ձևավորելու համար, և Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Իրաքի հետ համատեղ տնտեսական ավան ստեղծել։

Հաստատելով Փեզեշքյանի խոսքերը՝ Ալ-Սուդանին հայտարարել է. «Ես համաձայն եմ Իրանի նախագահի տեսակետի հետ, և տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը երաշխավորում է անվտանգությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում»։

Մյուս կողմից, Բաշար ալ-Ասադի կառավարության անկմամբ և Դամասկոսում Թահրիր ալ-Շամ խմբավորման գերակայությամբ, Իրանի և Սիրիայի հարաբերությունները ռազմավարական և գործընկերային մակարդակից իջել են և սառնություն ու լարվածություն է տիրում այդ հարաբերություններում և սա Բաղդադի մտահոգություններից մեկն է առաջիկա ամիսներին և ուշադրության կենտրոնում է լինելու:

Ե՛վ Թեհրանը, և՛ Բաղդադը կարծում են, որ Սիրիայում կայունությունը տարածաշրջանում կայունության բանալին է, և պետք է ողջունել ահաբեկչության տարածումը կանխելու ցանկացած քայլ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում։

ԱՄՆ ռազմական ներկայությունն Արևմտյան Ասիայում և հատկապես Իրաքում, տարածաշրջանում անվտանգության կայունացման կարևորագույն խոչընդոտներից է և ազդում է տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունների վրա։ Այս ներկայությունն այլ որակով ու մանրամասնությամբ կշարունակվի ԱՄՆ նոր նախագահ՝ Դոնալդ Թրամփի նախագահության չորս տարիների ընթացքում։

Թրամփն իր պաշտոնավարման առաջին շրջանում մեծ հետաքրքրություն չցուցաբերեց Արևմտյան Ասիայում (Մերձավոր Արևելքի) ներկայություն ունենալու նկատմամբ, բայց նախագահության երկրորդ շրջանում Թրամփն ավելի խորամանկ է և դժվար է կանխատեսել նրա վարքն ու որոշումները։ Ուստի, իր վարչապետի Իրան կատարած այցի շուրջ անորոշության բեռը նվազեցնելու համար, Բաղդադը փորձեց հավաստիացնել Իրանին, որ նվազագույն վնաս կկրի Իրաքում օտար ուժերի ներկայությունից:

Այսօրվա պայմանների բարդությունը Արվանդռուդ գետի Արևելյան և Արևմտյան ափերի բնակիչներից պահանջում է ավելի մեծ զգոնություն: Իսկ Սուդանիի հայտարարությունները, թե «ժողովուրդը», «Հաշ Ալ Շաաբիի ուժերը», «ազգային միասնությունն ու համախմվածությունը» Իրաքում իշխանության բաղադրիչներից են, կարող են հուսադրող լինել, հատկապես, որ Իրաքի վարչապետը հարևան երկրներին կոչ է արել  տարածաշրջանային համապարփակ երկխոսություններ անցկացնել տարածաշրջանում վստահություն ստեղծելու և խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար։