Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i228390-Ադրբեջանի_փոխվարչապետը_Թեհրանում_հանդիպել_է_Իրանի_ազգային_անվտանգության_գերագույն_խորհրդի_քարտուղարի_հետ
Թեհրան ժամանած Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2025 14:35 Asia/Tehran
  • Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

Թեհրան ժամանած Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հետ։

 Թասնիմ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մուստաֆաևը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին։

Ադրբեջանի փոխվարչապետը երեկ հանդիպել է նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։

Փեզեշքյանը երկու երկրների հարաբերությունները բնութագրել է եղբայրական, բարեկամական, և հիմնված կրոնական ու ազգակցական կապերի վրա, ասելով,- «Երկու երկրների և Իրանի ու Ադրբեջանի  երկու ժողովուրդների միջև սերտ կապերը վեր են աշխարհագրական սահմաններից, և այս հարաբերությունները միշտ եղել են ու կլինեն շարունակական»։

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանի Հանրապետության հատուկ դիրքին, Իրանի նախագահն ասել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես սկզբունքային քաղաքականություն,  իր օրակարգում ներառել է հարևան և մահմեդական երկրների հետ հաղորդակցությունների և փոխգործակցության զարգացումը, ընդորում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունները, և մենք ձգտում ենք  բոլոր ոլորտներում ընդլայնել հարաբերությունները երկու երկրների միջև։