Իրանի արևմուտքում, Գեներալ-մայոր Բաղերիի ներկայությամբ, կանցկացվեն բանակի հարձակողական զորավարժությունները
(last modified Mon, 27 Jan 2025 07:43:54 GMT )
Հունվար 27, 2025 11:13 Asia/Tehran
  • Իրանի արևմուտքում, Գեներալ-մայոր Բաղերիի ներկայությամբ, կանցկացվեն բանակի հարձակողական զորավարժությունները

ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի գործողությունների հրամանատարի տեղակալն ասել է.«Արևմտյան շրջանում կանցկացվեն բանակի ցամաքային զորքերի անվտանգության, հարձակողական, շարժական զորավարժություններ»։

Բրիգադի գեներալ Քարիմ Չեշակն ասել է․ «Զորավարժությունը կանցկացվի 35-րդ հատուկ նշանակության ջոկատի, 55-րդ օդադեսանտային բրիգադի, 181-րդ զրահատանկային բրիգադի, անօդաչու թռչող սարքերի, ռազմաօդային ուժերի, Հետազոտությունների և ինքնաբավության ջիհադի կազմակերպության էլեկտրոնային պատերազմի գումարտակների և այլ ստորաբաժանումների մասնակցությամբ։ Զորավարժության նպատակն է ամրապնդել բանակի ցամաքային զորքերի պաշտպանական պատրաստվածությունը՝ արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար»։  

ԶՈՒ ԳՇ պետը, բանակի գլխավոր հրամանատարի և բանակի մի շարք այլ հրամանատարների ուղեկցությամբ, այցելել է զորավարժությունների անցկացման վայր։