Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի  հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i228690-Իրանի_արտգործնախարարը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալության_գլխավոր_տնօրենի_հետ
Սահաբ - Իրանի արտգործնախարարը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մտքեր են փոխանակել Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի միջև տեխնիկական համագործակցության և փոխգործակցության վերջին իրավիճակի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2025 12:10 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի  հետ

Սահաբ - Իրանի արտգործնախարարը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մտքեր են փոխանակել Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի միջև տեխնիկական համագործակցության և փոխգործակցության վերջին իրավիճակի շուրջ:

Իրանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և խոսնակի գլխավոր վարչության հաղորդմամբ, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Իրանի վճռականությունը՝ շարունակելու համագործակցությունը գործակալության հետ իր միջազգային պարտավորությունների շրջանակում՝ ընդգծելով հարցի քաղաքականացումից և ոչ կառուցողական դիրքորոշումներ արտահայտելուց խուսափելը և համագործակցության շարունակումը  տեխնիկական և հեռանկարային միջավայրում։

Իրանի արտգործնախարարը նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարտավոր է համարել գործել իր պարտականությունների և պարտավորությունների շրջանակներում և գործակալության գլխավոր տնօրենին կոչ է արել ուշադրություն չդարձնել որոշ երկրների անհիմն պահանջներին և ճնշումներին։

Գրոսսին էլ ընդգծել է Իրանի հետ լրջորեն փոխգործակցելու և համագործակցելու գործակալության վճռականությունը՝ ասելով, որ իր պարտականությունների և լիազորությունների շրջանակում կխորհրդակցի բոլոր կողմերի հետ՝ բարենպաստ մթնոլորտ ստեղծելու առկա խնդիրները լուծելու համար։