Իրանի առաջին փոխնախագահը մեկնել է Ղազախստան
Սահաբ - Իրանի առաջին փոխնախագահը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության վարչապետների հանդիպմանը և 2025թ․ Ալմաթիի թվային համաժողովին ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղազախստանի վարչապետի հրավերով այդ երկիր մեկնած Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը երկու հանդիպումներին՝ Եվրասիական միության վարչապետների նիստին և Ալմաթիի թվային համաժողովին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի, կհանդիպի և կզրուցի Ղազախստանի պաշտոնյաների և այդ միության անդամ երկրների որոշ վարչապետների հետ։
Ղազախստան մեկնելուց առաջ Արեֆը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում լրագրողներին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բոլոր հարևան երկրների, Ասիայի և Եվրասիայի պետությունների հետ հարաբերությունների զարգացումն է, որոնք գտնվում են Իրանի ընդհանուր քաղաքակրթական ոլորտում, և որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ են առաջացել։
Իրանի առաջին փոխնախագահը բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար խորհրդակցությունն ու մտքերի փոխանակումը համարել է Ղազախստան այցի կարևորագույն նպատակներից մեկը՝ հավելելով, որ համագործակցության բազմաթիվ կարողություններ կիսվելու են հարևան և եվրասիական երկրների հետ, ու նաև կօգտագործվեն նրանց կարողությունները համագործակցությունը ամրապնդելու համար։