Իրանը դատապարտել է պաղեստինցիներին Գազայից դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագիրը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կտրականապես մերժել է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս բերելու և այդ հատվածն ԱՄՆ-ին փոխանցեդլու Վաշինգտոնի ծրագիրը՝ նման մտքի արտահայտությունը համարելով ապշեցուցիչ և Պաղեստինը ոչնչացնելու Սիոնիստական ռեժիմի ծրագրին համահունչ:
Օրերս, Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գազայի հատվածը կարող է օկուպացվել ամերիկյան բանակի կողմից։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ արձագանքելով Գազայի հատվածի բնակիչներին Հորդանան և Եգիպտոս բռնի տեղափոխելու ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել այն։
Նա հայտարարել է․ «Վերջին 76 տարիների ընթացքում իր ողջ ուժով բռնազավթիչ ռեժիմի ամենադաժան հանցագործություններին ու ոտնձգություններին դիմակայած և իր պապենական հողը չլքած ժողովուրդն անկասկած թույլ չի տա ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին՝ ոչնչացնել իր ազգային և պատմական ինքնությունը»։
Բաղային հավելել է․ «Գազայի հատվածը մաքրելու և պաղեստինցի ժողովրդին հարևան երկրներ տեղափոխելու ծրագիրը Պաղեստինի ժողովրդին բնաջնջելու Սիոնիստական ռեժիմի ծրագրի շարունակությունն է։ Այն մերժելի է՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների սկզբունքներին ու կանոններին հակասելու պատճառով»։
Անդրադառնալով Գազայի բնակիչներին Եգիպտոս և Հորդանան բռնի տեղափոխելու և Գազայի հատվածին տիրնալու ԱՄՆ նախագահի առաջարկին իսլամական և տարածաշրջանային երկրների վճռական հակազդեցությանը, Բաղային հավելել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այս հարցի կապակցությամբ։