Իրանը դատապարտել է պաղեստինցիներին Գազայից դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i228930-Իրանը_դատապարտել_է_պաղեստինցիներին_Գազայից_դուրս_բերելու_ԱՄՆ_ի_ծրագիրը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կտրականապես մերժել է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս բերելու և այդ հատվածն ԱՄՆ-ին փոխանցեդլու Վաշինգտոնի ծրագիրը՝ նման մտքի արտահայտությունը համարելով ապշեցուցիչ և Պաղեստինը ոչնչացնելու Սիոնիստական ռեժիմի ծրագրին համահունչ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 06, 2025 09:31 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է պաղեստինցիներին Գազայից դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագիրը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կտրականապես մերժել է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս բերելու և այդ հատվածն ԱՄՆ-ին փոխանցեդլու Վաշինգտոնի ծրագիրը՝ նման մտքի արտահայտությունը համարելով ապշեցուցիչ և Պաղեստինը ոչնչացնելու Սիոնիստական ռեժիմի ծրագրին համահունչ:

Օրերս, Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գազայի հատվածը կարող է օկուպացվել ամերիկյան բանակի կողմից։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ արձագանքելով Գազայի հատվածի բնակիչներին Հորդանան և Եգիպտոս բռնի տեղափոխելու ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել այն։

Նա հայտարարել է․ «Վերջին 76 տարիների ընթացքում իր ողջ ուժով բռնազավթիչ ռեժիմի ամենադաժան հանցագործություններին ու ոտնձգություններին դիմակայած և իր պապենական հողը  չլքած ժողովուրդն անկասկած թույլ չի տա ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին՝ ոչնչացնել իր ազգային և պատմական ինքնությունը»։

Բաղային հավելել է․ «Գազայի հատվածը մաքրելու և պաղեստինցի ժողովրդին հարևան երկրներ տեղափոխելու ծրագիրը Պաղեստինի ժողովրդին բնաջնջելու Սիոնիստական ռեժիմի ծրագրի շարունակությունն է։ Այն մերժելի է՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների  սկզբունքներին ու կանոններին հակասելու պատճառով»։

Անդրադառնալով Գազայի բնակիչներին Եգիպտոս և Հորդանան բռնի տեղափոխելու և Գազայի հատվածին տիրնալու ԱՄՆ նախագահի առաջարկին իսլամական և տարածաշրջանային երկրների վճռական հակազդեցությանը, Բաղային հավելել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այս հարցի կապակցությամբ։