Իրանահայ համայնքում անցկացվում են մարզական մրցումներ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i229018-Իրանահայ_համայնքում_անցկացվում_են_մարզական_մրցումներ_Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_տարեդարձի_կապակցությամբ
Իրանի ռադիոհեռուստատեսության Սահաբ ցանցի հայերեն ալիքի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանում հայ համայնքի շրջանում անցկացվել են սեղանի թենիսի և շախմատի մարզական մրցումներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2025 14:04 Asia/Tehran

Իրանի ռադիոհեռուստատեսության Սահաբ ցանցի հայերեն ալիքի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանում հայ համայնքի շրջանում անցկացվել են սեղանի թենիսի և շախմատի մարզական մրցումներ։

Մրցումները, որոնք կազմակերպել էր «Նայիրի» մարզամշակութային միությունը, երեկ՝ ուրբաթ, ավարտվեց հաղթողների մրցանակների և գնահատագրերի հանձնմամբ։

Հարկ է նշել, որ Իրանի հայ քրիստոնյաներն այս երկրում 3000 տարվա պատմություն ունեն։ Նրանք մեծ դեր են ունեցել  1979-ի հեղափոխության հաղթանակի մեջ բռնակալ իշխանության դեմ և երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու գործում։ Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրված պատերազմի ժամանակ իրանահայ հայրենակիցները մյուս մարտիկների կողքին մեկնել են ռազմաճակատի առաջին գիծ և այդ ճանապարհին հեղափոխությանը նվիրել նահատակներ, անձնուրացներ և ազատորդիներ։

 Ըստ վիճակագրության՝ հայերը Իրանի հեղափոխության համար տվել են շուրջ 120 նահատակներ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին ամեն տարի այցելում է հայ նահատակների արժանապատիվ ընտանիքներին և հարգելով նահատակների հիշատակը՝ մխիթարում է նրանց ընտանիքներին։