Աբու Շարիֆ. Դիմադրության առանցքն Իրանի իսլամական հեղափոխության կարևորագույն հետևանքներից է
https://parstoday.ir/hy/news/iran-i229182-Աբու_Շարիֆ._Դիմադրության_առանցքն_Իրանի_իսլամական_հեղափոխության_կարևորագույն_հետևանքներից_է
Թեհրանում Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչը, նշելով, որ Ջենին ճամբարը դարձել է Հորդանան գետի արևմտյան ափի դիմադրության խորհրդանիշն ասել է. «Իրանի իսլամական հեղափոխության ամենակարևոր հետևանքներից մեկը Դիմադրության առանցքն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2025 07:23 Asia/Tehran
  • Աբու Շարիֆ. Դիմադրության առանցքն Իրանի իսլամական հեղափոխության կարևորագույն հետևանքներից  է

Թեհրանում Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչը, նշելով, որ Ջենին ճամբարը դարձել է Հորդանան գետի արևմտյան ափի դիմադրության խորհրդանիշն ասել է. «Իրանի իսլամական հեղափոխության ամենակարևոր հետևանքներից մեկը Դիմադրության առանցքն է»։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանում կայացած՝ «Դիմադրության և կրթության երկխոսություն» խորագրով հանդիպման ժամանակ, Աբու Շարիֆը  հայտարարել է. «Ջենին ճամբարը զբաղեցնում է ընդամենը կես քառակուսի կիլոմետր տարածք, սակայն այն տարիներ շարունակ դիմադրել է Սիոնիստական ռեժիմին և երբեք չի հանձնվել։ 2002 թվականին Ջենինում տեղի ունեցավ ցեղասպանություն։ Սակայն ճամբարը վերակառուցվեց և այժմ իսկապես դարձել է Հորդանան գետի Արևմտյան ափի դիմադրության խորհրդանիշը»:

Նասեր Աբու Շարիֆը հավելել է. «Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ ձեռքբերումներ ունեցավ։ Այն ներկայացրեծ մի մեծ ծրագիր, որի շնորհիվ Իրանում ասպարեզ եկավ իսլամը, որն առաջնորդեց մարդկանց»։    

Հավատքն ու համբերությունը Գազայի երիտասարդության ուժի հիմնական բաղադրիչներն են

Նշելով, որ հավատքն ու համբերությունը Գազայի երիտասարդության հզորության հիմնական բաղադրիչներն են, Աբու Շարիֆը հավելել է․ «Գազայի պատերազմի սկսվելուց 10 տարի առաջվանից, 2013 թվականից սկսած, որևէ տեսակի զենք մուտք չի գործել այդ հատված։ Սակայն մենք տեսանք, որ չնայած շրջափակմանը, Գազան ոտքի կանգնեց և դիմադրեց»:

Նա հավելել է․ «Իսրայելցիները ջանք ու եռանդ չխնայեցին Գազան ու նրա բնակիչներին ոչնչացնելու համար, և չնայած այս բոլոր հանցագործություններին, մենք տեսանք, որ Դիմադրությունը շարունակվեց մինչև վերջին պահը»։

1979 թվականի փետրվարի 10-ին, իմամ Խոմեյնու առաջնորդած իսլամական հեղափոխությունը հաղթանակեց և ԱՄՆ-ից կախվածության մեջ գտնվող միապետական ռեժիմը տապալվեց:

Իսրայելի բանակն արդեն ավելի քան երկու շաբաթ հարձակումներ է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսային հատվածի վրա, որտեղ գտնվում է Ջենին ճամբարը։ Այս շրջաններում գտնվող պաղեստինցիները դիմադրում են ռեժիմին: Հարձակումների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։