Իրան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության պայմանագիր․ Նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն
https://parstoday.ir/hy/news/iran-i229220-Իրան_Ռուսաստան_ռազմավարական_գործընկերության_պայմանագիր_Նոր_շուկաներ_մուտք_գործելու_հնարավորություն
Իրանում ՌԴ առևտրի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության պայմանագիրը հնարավորություն կտա դուրս գալ նոր շուկաներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2025 06:30 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության պայմանագիր․ Նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն

Իրանում ՌԴ առևտրի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության պայմանագիրը հնարավորություն կտա դուրս գալ նոր շուկաներ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հայտնում է, որ Թեհրանի համալսարանում կայացած՝ «Իրան-Ռուսաստան առևտրային հարաբերությունների հեռանկարները Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի և ԵԱՏՄ-ի  հետ ազատ առևտրի համաձայնագրի լույսի ներքո» հանդիպման ժամանակ, Անդրեյ Բլենիկովն ասել է. «Թեհրանը և Մոսկվան հնարավորություն են ստեղծում դուսր գալ նոր շուկաներ՝ օգտվելով ազգային տեխնոլոգիաներից և լոգիստիկ տրանսպորտային ներուժից»։

Նա հավելել է․ «Ռուսաստան-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կօգնի երկու երկրներին համագործակցել նոր պայմաններում, աջակցել միմյանց միջազգային հարթակում, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը»:

«Իրան-Ռուսաստան համագործակցության փաստաթուղթը» ներառում է երկկողմ հարաբերությունների մեծ շրջանակ՝ առևտրային, քաղաքական և պաշտպանական ոլորտներում համագործակցության ամրապնդումից մինչև գիտական, կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացում: