Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ. ԱՄՆ նախագահը հովանավորում է ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/iran-i229246-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքի_քարոզիչ._ԱՄՆ_նախագահը_հովանավորում_է_ահաբեկիչներին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդը, նշելով, որ թշնամին խոսում է բախման կամ ռմբակոծության մասին, ասել է. «Բահմանի 22-ի երթին մարդիկ դուրս եկան ասպարեզ և իրենց պատասխանը տվեցին ահաբեկիչներին հովանավորող Թրամփին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2025 12:49 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ. ԱՄՆ նախագահը հովանավորում է ահաբեկիչներին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդը, նշելով, որ թշնամին խոսում է բախման կամ ռմբակոծության մասին, ասել է. «Բահմանի 22-ի երթին մարդիկ դուրս եկան ասպարեզ և իրենց պատասխանը տվեցին ահաբեկիչներին հովանավորող Թրամփին»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ այաթոլլահ սեյեդ Ահմադ Խաթամին, ուրբաթօրյա աղոթքի իր քարոզում անդրադարձել է Բահմանի 22-ի երթին Իրանի ժողովրդի էպիկական և կրքոտ ներկայությանը և հավելել. «Իրանում միլիոնավոր մարդիկ սիրով դուրս եկան ասպարեզ ու փոխանցեցին միասնության ուղերձը»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի խոսքերին՝ Թեհրանի ուրբաթօրյա քարոզիչն ասել է. «Իրանի կառավարության վրա առավելագույն ճնշում գործադրելու հարցը այսօրվա կամ երեկվա խնդիր չէ: Դուք արդեն 45 տարի առավելագույն ճնշում եք գործադրում մեր երկրի վրա և չեք կարողացել որևէ վատ բան անել: Իրանի ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշումն ուղեկցվում է «Մահ ԱՄՆ-ին» կարգախոսով:

Դիմելով ամերիկացի առաջնորդներին, նա ասել է. «Դուք եք ահաբեկիչ դաստիարակում և դուք եք  հազարավոր ռումբեր նետել Գազայի ժողովրդի վրա, ոչ թե Լիբանանի «Հեզբոլլահը», որը դիմակայում է ձեզ նման ահաբեկիչներին»:

Այաթոլլահ Խաթամին Գազայի հարցում Թրամփի դիրքորոշման մասին  ասել է. «Խոսքը Գազայի ժողովրդին տեղահանելու մասին է: Ղուրանն ասում է,  որ դա ճնշման գործադրում է։ Դուք չկարողացաք տեղահանել նրանց պատերազմի 15 ամիսների ընթացքում և չեք կարողանա դա անել այսուհետ»: