Մեկնբանություն .Սահմանների փոփոխությանը դեմ լինելն Իրանի անփոփոխ ռազմավարությունն է
Իրանը դեմ է իր հարևանությամբ աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխություն։
Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հինգշաբթի օրը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի և ԱԳՆ իրավական ու միջազգային հարցերով ղեկավարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի հետ։
Հանդիպմանը Մաջիդ Թախթ Ռավանչին ընդգծել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի անփոփոխության վերաբերյալ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է։
Դեսպան Գրիգոր Հակոբյանի և Մաջիդ Թախտ Ռավանչիի հանդիպումը վկայում է քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը։
Գրիգոր Հակոբյանը հանդիպման ժամանակ նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա և ընդգծել այդ հարաբերությունների խորացման կարևորությունը։ Սա վկայում է հարավային հարևանի հետ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի ցանկության մասին, հատկապես հաշվի առնելով, որ երկիրը դիմակայում է անվտանգության և տնտեսական մարտահրավերների։ Իրանը նույնպես իր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն, ինչը վկայում է Թեհրանի համար այդ հարաբերությունների կարևորության մասին։
Կովկասում սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ այդ սահմաններն ունեն մի քանի հազար տարվա պատմություն և եթե տարածաշրջանում ստեղծվի որևէ միջանցք, այն կկտրի Իրանի ճանապարհը դեպի Հայաստան և եվրասիական ու եվրոպական տարածաշրջաններ։
Կովկասյան տարածաշրջանի հարևան երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներում, իրանցի պաշտոնյաները բազմիցս անդրադարձել են այս հարցին։
Երևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ևս ավելի վաղ ընդգծել էր, որ սահմանների ապաշրջափակումը պետք է իրականացվի Հայաստանի ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո։ Դեսպանն ասել է․ «Զանգեզուրի միջանցքի նման թեմաների հետ կապված երազներն ու տեսիլքները երբեք չեն մեկնաբանվի»։
ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին նույնպես ընդգծել է, որ տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առաջնահերթություն են, այլ նաև Իրանի ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը, հավելելով. «Մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում՝ լինի հյուսիսում, հարավում, արևելքում, թե արևմուտքում, բացարձակապես անընդունելի է և համարվում է կարմիր գիծ Իրանի համար»։
Հայաստանն Իրանի համար կարևոր դարպաս է դեպի Սև ծով և Եվրոպա։ Հետևաբար, այս երկրի հետ սահմաններին ցանկացած փոփոխություն կարող է փակել Թեհրանի՝ դեպի Եվրոպա ցամաքային ճանապարհներից մեկը։ Հետևաբար, թեև Իրանըն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին, սակայն լիովին դեմ է տարածաշրջանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխմանը և Կովկասում պատմական ու տարանցիկ ճանապարհների արգելափակմանը։