Արասի գոտին՝ լավագույն տարբերակը միջազգային զբոսաշրջիկների կացության համար
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է. «Արասի տարածաշրջանի հարևանությունը Կովկասի երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես նաև հայերին առնչվող յուրահատուկ պատմական հուշարձանների ու տեսարժան վայրերի առկայությունը հող է պատրաստում այս շրջանում միջազգային զբոսաշրջիկների ներկայության և կացության համար»:
Ըստ Fars լրատվական գործակալության, Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, այցելելով Թեհրանի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսում Արաս ազատ գոտու տաղավար, նշել է, որ Արասը գեղեցկությունների երկրամաս է, որտեղ կան բազմաթիվ պատմական տեսարժան վայրեր: Նա հավելել է. «Պատմական շերտերն ուսումնասիրելու և բնական անկրկնելի գեղեցկությունները տեսնելու համար պետք է այցելել սիրելի Իրանի այս հատված»։
Նշելով, որ այս տարածաշրջանում միջազգայնորեն գրանցված երկրորդ աշխարհապարկի առկայությունը Արասում ստեղծել է զբոսաշրջության եզակի ներուժ, նա հավելեց. «Լավ զբոսաշրջային ենթակառուցվածքներ են ապահովվել բնության և պատմության սիրահարներին ընդունելու համար, սակայն այս տարածաշրջանի տեղանքներում դեռևս տեղ կա աշխատելու՝ տնտեսական զարգացման և տեղական համայնքի հզորացման ուղղությամբ»։
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ընդգծել է նաև Արաս ազատ գոտում ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների համար գրավիչ ծրագրերի մշակումը և ասել. «Մենք պետք է օգտվենք Թեհրանի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի հնարավորությունից՝ Արասն առավել, քան երբևէ ներկայացնելու համար»։