Արասի գոտին՝ լավագույն տարբերակը միջազգային զբոսաշրջիկների կացության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i229268-Արասի_գոտին_լավագույն_տարբերակը_միջազգային_զբոսաշրջիկների_կացության_համար
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է. «Արասի տարածաշրջանի հարևանությունը Կովկասի երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես նաև հայերին առնչվող յուրահատուկ պատմական հուշարձանների ու տեսարժան վայրերի առկայությունը հող է պատրաստում այս շրջանում միջազգային զբոսաշրջիկների ներկայության և կացության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2025 12:43 Asia/Tehran
  • Արասի գոտին՝ լավագույն տարբերակը միջազգային զբոսաշրջիկների կացության համար

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է. «Արասի տարածաշրջանի հարևանությունը Կովկասի երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես նաև հայերին առնչվող յուրահատուկ պատմական հուշարձանների ու տեսարժան վայրերի առկայությունը հող է պատրաստում այս շրջանում միջազգային զբոսաշրջիկների ներկայության և կացության համար»:

Ըստ Fars լրատվական գործակալության, Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, այցելելով Թեհրանի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսում Արաս ազատ գոտու տաղավար, նշել է, որ Արասը գեղեցկությունների երկրամաս է, որտեղ կան բազմաթիվ պատմական տեսարժան վայրեր: Նա հավելել է. «Պատմական շերտերն ուսումնասիրելու և բնական անկրկնելի գեղեցկությունները տեսնելու համար պետք է այցելել սիրելի Իրանի այս հատված»։

Նշելով, որ այս տարածաշրջանում միջազգայնորեն գրանցված երկրորդ աշխարհապարկի առկայությունը Արասում ստեղծել է զբոսաշրջության եզակի ներուժ, նա հավելեց.  «Լավ զբոսաշրջային ենթակառուցվածքներ են ապահովվել բնության և պատմության սիրահարներին ընդունելու համար, սակայն այս տարածաշրջանի տեղանքներում դեռևս տեղ կա աշխատելու՝ տնտեսական զարգացման և տեղական համայնքի հզորացման ուղղությամբ»։

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ընդգծել է նաև Արաս ազատ գոտում ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների համար գրավիչ ծրագրերի մշակումը և ասել. «Մենք պետք է օգտվենք Թեհրանի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի հնարավորությունից՝ Արասն առավել, քան երբևէ ներկայացնելու համար»։