Իրանի ապրանքաշրջանառությունն իր Հարևանների հետ աճել է 19%-ով
Հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը վերջին 10 ամսում հասել է մոտ 60 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19 տոկոսով։
Pars Today - Ըստ Իրանի ռոդիոհեռուստատեսության լրատվական գործակալության՝ Հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարության Առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակն ասել է. Անցած 10 ամիսների ընթացքում Իրանի և հարևան 15 երկրների միջև փոխանակվել է ավելի քան 93,5 միլիոն տոննա ապրանք՝ 59,7 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քաշային առումով աճել է 16,2 տոկոսով, իսկ արժեքի առումով՝ 19,2 տոկոսով։
Հարևան երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտրի վերաբերյալ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին ասել է․ «Անցած 10 ամսում Իրանի և հարևան 15 երկրների միջև փոխանակվել է 93 միլիոն 566 հազար 462 տոննա ոչ նավթային ապրանք՝ 59 միլիարդ 656 միլիոն 707 հազար 995 դոլար արժողությամբ, ինչը կազմում է Իրանի 10 ամսվա ընդհանուր արտաքին առևտրի 59,2 տոկոսը քաշային առումով և 62,4 տոկոսը արժեքային առումով»։
Ըստ Լաթիֆիի՝ Իրանի արտահանումը Հայաստան աճել է 21%-ով՝ կազմելով 402 մլն 494 հազար դոլար, իսկ Իրանի ներմուծումը Հայաստանից մնացել է անփոփոխ՝ 39,7 մլն դոլար։