Արաղչի. Իրանի և Հնդկաստանի խնդիրները երրորդ կողմերի պատճառով են
https://parstoday.ir/hy/news/iran-i229350-Արաղչի._Իրանի_և_Հնդկաստանի_խնդիրները_երրորդ_կողմերի_պատճառով_են
Parstoday - Օմանում Հնդկական օվկիանոսի գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարը հնդկական ցանցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և Հնդկաստանի հարաբերություններում առկա խնդիրները կապված չեն երկու երկրների հետ և երրորդ կողմերի պատճառով է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 17, 2025 12:34 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար՝ Սեյեդ Աբբաս Արաղչի
    Իրանի ԱԳ նախարար՝ Սեյեդ Աբբաս Արաղչի

Parstoday - Օմանում Հնդկական օվկիանոսի գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարը հնդկական ցանցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և Հնդկաստանի հարաբերություններում առկա խնդիրները կապված չեն երկու երկրների հետ և երրորդ կողմերի պատճառով է:

Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով մեկնել է Օման՝ մասնակցելու Հնդկական օվկիանոսի 8-րդ գագաթնաժողովին, սոյն գագաթնաժողովի շրջանակներում հնդկական «WION» հեռուստաալիքի հետ զրույցում Չաբահար նավահանգստի և Հնդկաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ասել է. «Չաբահար նավահանգստում մենք 10 տարվա պայմանագիր ունենք Հնդկաստանի հետ։ Մենք գիտենք, որ որոշ հարցեր բարձրացրել է երրորդ կողմը, գիտենք, որ հնդիկները խորհրդակցում են ամերիկացիների հետ այս հարցի շուրջ, ուստի հարցի մասին որոշում կայացնելը թողնում ենք մեր ընկերներին»։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Ինչ վերաբերում է մեզ, Չաբահար նավահանգիստը շատ կարևոր նավահանգիստ է, որը կապում է Հնդկաստանը Իրանին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջաններին և երկու երկրների համար էլ ռազմավարական նշանակություն ունի։ Երկուստեք հաստատակամություն կա համագործակցելու հատկապես Չաբահարի միջոցով, կա 10 տարվա համագործակցություն, ուստի պետք է տեսնենք, թե ինչպես ենք վերաբերվում այդ խնդիրներին»։

«Ինչպե՞ս եք ցանկանում մեծացնել մարդկանց միջև հարաբերությունները և ինչպիսի՞ քաղաքականություն է վարվում ազգային արժույթներով առևտրի հարցում» հարցին ի պատասխան՝ Արաղչին ասաց. «Ժողովրդի միջև միշտ կապ կա։ Պատժամիջոցների պատճառով այլ երկրների հետ առևտուր կա տեղական արժույթով և բարտերային համակարգով, և կարծում եմ, որ հնարավորություն կա օգտագործելու այդ մեխանիզմը նաև Հնդկաստանի հետ, մասնավոր հատվածից է կախված, թե ինչպես կվարվի այս մխանիզմի հետ»։