Մեկնաբանություն-Մերձկասպյան երկրների հետ Իրանի պաշտոնյաների խորհրդակցությունների կարևորությունը
Թեհրանում կայացել է Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովը, որը հյուրընկալել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Համաժողովին մասնակցել են չորս մյուս մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ադրբեջանի վարչապետները։
Այս համաժողովում տեղի է ունեցել տարբեր թեմաների շուրջ պանելային քննարկում։
Քննարկվել եմ առևտրի, արդյունաբերական, գյուղատնտեսական, բանկային և մաքսային համագործակցության, տրանսպորտի և զբոսաշրջության, առողջապահության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:
Իրանի առաջին փոխնախագահ Արեֆը Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ Խաջե Մուրադ Գոլդի Մուրադովի հետ և ընդգծել հարևան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի Իսլամական Հանրապետության լուրջ առաջնահերթությունը՝ ընդգծելով. «Թուրքմենստանն այս ռազմավարության մեջ առանձնահատուկ տեղ ունի»։
Կասպյան տնտեսական համաժողովն անցկացվել է երկու օր՝ փետրվարի 17-ին և 18-ին, որի նպատակն է Կասպից ծովում տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմանն ուղղված լուծումներ մշակել և ներկայացնել։
Այս համաժողովի առաջին օրը տեղի ունեցավ խոշոր գործարար հանդիպում՝ 7 մասնագիտացված հանդիպումների տեսքով՝ նախարարների, փոխնախարարների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և տնտեսական ակտիվիստների մասնակցությամբ, և տարբեր հանդիպումներ 7 թեմաներով,որոնք են՝ գյուղատնտեսական արդյունաբերական առևտրային համագործակցության զարգացման հեռանկարները,տնտեսական, բանկային և մաքսային համագործակցության հեռանկարները,Տրանսպորտային և տարանցիկ համագործակցություն և տեխնիկական ինժեներական ծառայություններ,Բնապահպանական, զբոսաշրջության և առողջապահության համագործակցություն, էներգետիկ համագործակցություն,Առևտրի պալատների միջև գիտատեխնիկական համագործակցություն, որոնց արդյունքները Կասպյան տնտեսական համաժողովի երկրորդ օրը ներկայացվել են վարչապետների հանդիպմանը ։
Հաշվի առնելով մերձկասպյան երկրներից յուրաքանչյուրի տնտեսական և առևտրային հնարավորություններն ու առավելությունները՝ այս տարածաշրջանի ձևավորումը կարող է մեծապես նպաստել անդամ երկրների կարիքների բավարարմանը և զգալիորեն մեծացնել նրանց միջև առևտրային փոխգործակցության ծավալը։
Մերձկասպյան երկրների կարողությունների օգտագործման համար համապատասխան մեխանիզմի ստեղծումը լուրջ քայլ է այս տարածաշրջանի տնտեսական զարգացման ու հզորացման ճանապարհին։ Այս երկրների կարողությունները, եթե նախագծված են սիներգիայով և համակարծությամբ, կարող են էապես նպաստել միջազգային տնտեսության մեջ անվտանգ և ազդեցիկ տարածաշրջանի ստեղծմանը:
Թեհրանում Կասպյան երրորդ տնտեսական համաժողովի անցկացումը ցույց է տալիս մերձկասպյան երկրների միջև համագործակցության և մերձեցման կարևորության նկատմամբ հետաքրքրությունն ու վճռականությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հատկապես վերջին տարիներին արդյունավետ դեր է ունեցել մերձկասպյան երկրների միջև տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցության մեծացման գործում:Կասպից ծովի ափամերձ երկրների միջև համագործակցության ընդլայնման հիմնարար խնդիրներից է տնտեսական միջանցքներին ուշադրություն դարձնելը։
Հաշվի առնելով մերձկասպյան երկրների աշխարհագրական դիրքը, տրանսպորտային միջանցքների զարգացումը, ինչպիսին Հյուսիս-Հարավ միջանցքն է, կարող է նպաստել առևտրի և ապրանքների տարանցման հեշտացմանը: Իրանը իր բազմազան տրանսպորտային ենթակառուցվածքներով և տնտեսական բազմազան հնարավորություններով կարող է կարևոր դեր խաղալ այս ոլորտում։