Թախտ Ռավանչի. ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը գիտակցում են Իրանի իրական հզորությունը
Pars Today –Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական հարցերով փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները նորություն չեն, սակայն նրանք գիտակցում են Իրանի իրական հզորությունը:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական հարցերով փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին ասել է.«Եթե ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը սխալ թույլ տան Իրանի նկատմամբ, ապա նրանք ծանր գին կվճարեն»:
Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հավելել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին հստակեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընդհանուր շրջանակը, և մենք հավատարիմ ենք այդ շրջանակին»:
Թախտ Ռավանչին ասել է. «Իրանի քաղաքականությունն ու ռազմավարությունը միջուկային զենքի արտադրության հարցում շատ պարզ է և միանշանակ, և Իմամ Խամենեին արգելված ու մեղք է համարել այդ տեսակի զենքի արտադրությունը»:
Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հավելել է. «Ռոհանիի նախագահության օրոք, բարդ բանակցություններից հետո, մենք համաձայնության եկանք, որին ԱՄՆ կառավարությունը հավատաիմ չի մնացել ո՛չ նախկին նախագահ Բարաք Օբամայի, ո՛չ էլ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, և մենք չպետք է մոռանանք այս անցյալը»։
Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը շարունակեց. «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում եվրոպական երկրների հետ, և երկու կողմերն էլ պատրաստ են առաջընթաց գրանցել այդ բանակցություններում, և կա այդ բանակցությունների շրջանակը, որի հիման վրա մենք կգործենք մինչև համաձայնության հասնելը»:
Թախտ Ռավանչին հայտարարել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է, որ այս երկրում անվտանգություն կտիրի, և երկրները չպետք է միջամտեն նրա ներքին գործերին։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Իրանի ներսում Սիրիայի գործի շուրջ տարաձայնություններ չկան»։
Թախտ Ռավանչին հավելել է.«Ամեն անգամ, երբ ստեղծվի սիրիական նոր կառավարություն, մենք կհարգենք սիրիացի ժողովրդի որոշումը և համապատասխանաբար կշփվենք նրանց հետ»:
Իրանի արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է. «Մենք պատրաստ ենք ընդլայնել հարաբերությունները Իրաքի հետ բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում, և Իրանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հարևանների հետ հարաբերություններին, և շատ ընդհանուր բաներ ունենք այդ երկրների հետ»:
Թախտ Ռավանչին ասել է.«Տարածաշրջանում կան մեծ հնարավորություններ, և այդ հնարավորությունները պետք է օգտագործվեն Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները լավագույն վիճակին վերադարձնելու համար»: