Իրանի ներկայացուցչությունը պահանջել է ՄԱԿ-ից հեռացնել Սիոնիստական ​​ռեժիմին
(last modified Sun, 09 Mar 2025 13:00:44 GMT )
Մարտ 09, 2025 16:30 Asia/Tehran
  • Իրանի ներկայացուցչությունը պահանջել է ՄԱԿ-ից հեռացնել Սիոնիստական ​​ռեժիմին

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը պահանջել է հեռացնել սիոնիստական օկուպացիոն ռեժիմին՝ ՄԱԿ-ից, հատկապես այս կազմակերպության Կանանց հանձնաժողովից։

Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը Նյու Յորքում X սոցիալական ցանցում մի հաղորդագրություն է հրապարակել:

Ուղերձում ասվում է. «Կանանց միջազգային օրը, իրական հզորացումը պահանջում է դիմակայել հանցագործություններին, ոչ թե դատարկ խոսքերին»:

Ընդգծելով, որ հազարավոր պաղեստինցի կանայք սպանվել են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է. «Ցեղասպանության վրա հիմնված ռեժիմը, տեղ չունի կանանց իրավունքներին աջակցող կազմակերպությունում»:

Այս ուղերձն ավարտվել է սիոնիստ զավթիչներին ՄԱԿ-ից հեռացնելու պահանջով։