Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարներն կարևորել են Իրանի միջուկային հարցում դիվանագիտական մոտեցումը
(last modified Mon, 17 Mar 2025 14:26:27 GMT )
Մարտ 17, 2025 17:56 Asia/Tehran
  • Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարներն կարևորել են Իրանի միջուկային հարցում դիվանագիտական մոտեցումը

Pars Today - Իրանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները կարևորել են դիվանագիտությունն ու դիվանագիտական ​​երկխոսությունը հատկապես Իրանի միջուկային խաղաղ գործունեության հարցում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանի և Ճապոնիայի ԱԳ նախարարներ Սեյյեդ Աբբաս Արաղչին և Տակեշի Իվայան հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։
ԻԻՀ ԱԳ նախարարը, գնահատելով Ճապոնիայի արտգործնախարարի շնորհավորանքները Նովրուզի և Արեգակնային նոր տարվա կապակցությամբ, ընդգծել է Թեհրանի և Տոկիոյի միջև երկարամյա և բարեկամական հարաբերությունների ամրապնդումը։

Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարները նաև ընդգծել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման նպատակով բանակցությունների և խորհրդակցությունների շարունակությունը և պայմանավորվել են պլանավորել հանդիպում և սերտ երկխոսություն երկու երկրների ԱԳ փոխնախարարների միջև։