Արաղչի. Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական ագրեսիան Եմենի դեմ
(last modified Tue, 18 Mar 2025 14:25:53 GMT )
Մարտ 18, 2025 17:55 Asia/Tehran
  • Արաղչի. Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի և  Բրիտանիայի ռազմական ագրեսիան Եմենի դեմ

Pars Today - Թեհրանում բնակվող իսլամական երկրների դեսպանների և առաքելությունների ղեկավարների պատվին կազմակերպված հյուրասիրության ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը շնորհավորեց բոլոր մուսուլմաններին սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ և ասաց,- Հուսանք, որ այս օրհնյալ ամիսը խաղաղություն, հանգստություն, բարիք և օրհնություն կբերի իսլամական ումմային։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին նշելով,որ այս տարի Ռամադան ամիսը համընկել է  Նովրուզին և հիջրեթի  Նոր տարվան,   Ամենակարող Աստծուց խնդրել է բարիք, օրհնություն և բարգավաճում Իրանի ազնիվ ժողովրդի և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:

Արաղչին հավելել է.-Մուսուլմաններն այն դեպքում են թևակոխել Ռամադան ամիս, երբ նրանք բոլորը սգում են և  վշտացած են Գազայում պաղեստինցիների և Լիբանանի, Սիրիայի և Եմենի ժողովուրդների  կրած ցավի ու տառապանքի համար, որոնք մեծ թվով զոհեր ունեցան Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունների, ցեղասպանության և նրա դաժան  ագրեսիայի հետևանքով։

Արտգործնախարարը դատարապարտելով Եմենի դեմ ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական ագրեսիան և անմեղ կանանց ու երեխաների սպանությունները, ինչպես նաև պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակումը,  հույս հայտնեց, որ սրբազան ամսվա հոգևոր մթնոլորտի շնորհիվ մենք ականատես կլինենք իսլամական երկրների ու ժողովուրդների միասնության և համերաշխության ամրապնդմանը և այդ հանցագործություններին դիմակայելուն՝ մինչև մուսուլման ժողովուրդների օրինական իրավունքների լիարժեք իրացումը, հատկապես ինքնորոշման իրավունքի իրացումը և Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինի պետության ստեղծումը։

Այս միջոցառման սկզբում, որը տեղի ունեցավ իսլամական երկրների մի խումբ դեսպանների և առաքելությունների ղեկավարների, ինչպես նաև Իսլամական դավանանքների մերձեցման կազմակերպության գլխավոր քարտուղար Հոջաթ-օլ-Էսլամ Վալ-Մուսլիմին Շահրիարիի,Մեծարգո առաջնորդի գրասենյակի ղեկավարի հաղորդակցության և միջազգային հարցերով տեղակալ՝ Սեյյեդ Մեհդի Մոստաֆավիի,  Իրանի արտաքին գործերի նախկին նախարարներ՝ Քամալ Խարազիի և Ալի Աքբար Սալեհիի ներկայությամբ,  Թեհրանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան պարոն Սեյֆ Ալ Զաաբին իսլամական երկրների դեսպանների անունից շնորհակալություն հայտնեց Իրանի արտգործնախարարին այս միջոցառման կազմակերպման համար։ 

Ալ-Զաաբին շնորհավորելով իսլամական ժողովուրդներին, հատկապես Իրանի կառավարությանն ու ժողովրդին սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ, հույս է հայտնել, որ իսլամական երկրների, հատկապես տարածաշրջանի հարևանների միջև եղբայրական և բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան։