Ներկայացվել է Նոռուզի միջազգային խորհրդանշանը
Պերսեպոլիսում, Նոռուզը նշող երկրների դեսպանների ներկայությամբ, ներկայացվել է Նոռուզի միջազգային խորհրդանշանը:
Այն ստեղծվել է «Նոռուզի ժողովուրդների հիմնադրամի խնդրանքով»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական ժառանգության պաշտպանության կենտրոնի ղեկավար Աթուսա Մոմենին, կարևորելով այս խորհրդանշանի ներկայացումը, նշել է, որ այն ծլած ցորենի խորհրդանիշն է, որը ներկայացնվոմ է տարբեր ազգերի միջև Նոռուզի ընդհանրությունները։
Խորհրդանշանը շնորհվել է Պերսեպոլիսի համաշխարհային թանգարանին։
Նոռուզի միջազգային խորհրդանշանը կրում է «Թահվիլ» անունը և խորհրդանշում է ծլած ցորենը։
Իրանն ընդգծում է Նոռուզը նշող երկրների միջև երկխոսության և մշակութային համագործակցության կարևորությունը:
Այս նշանի ներկայացումը կարևոր քայլ է՝ Նոռուզի մշակույթը համաշխարհային մասշտաբով պահպանելու և տարածելու ուղղությամբ։
Հաշվի առնելով Նոռուզը նշող երկրների մշակութային և պատմական բազմազանությունը, այն կարող է օգնել ամրապնդել այս երկրների միջև մշակութային և տնտեսական հարաբերությունները և հանգեցնել մշակութային ժառանգության պահպանման ընդհանուր շարժման ձևավորմանը:
Այն նաև կարող է ծառայել որպես տարբեր ազգերի միջև համերաշխության և համագործակցության խորհրդանիշ։