Իրանի տեսլականը Կովկասի մասին՝ Արաղչի լեզվից
Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է երկրների ինքնիշխանությունը հարգելու և Հարավային Կովկասում չմիջամտելու հարցում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով ISNA լրատվական կայքին, ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ «Կովկասի մեր տեսլականը հիմնված է երկրների տարածքային ամբողջականության և անկախության նկատմամբ հարգանքի, տնտեսական համագործակցության և տարածաշրջանից դուրս խաղացողների չմիջամտության վրա»:
«X» սոցիալական ցանցի իր անձնական էջում Արաղչին գրել է Հայաստան կատարած իր վերջին այցի և այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման մասին. «Ես շատ հաջող ուղևորություն ունեցա Երևան՝ վերանայելու ընդհանուր հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային խնդիրները»։
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է. «Իրանի և Հայաստանի ամուր բարեկամությունը դարերի ընդհանուր պատմության, մշակութային ներդաշնակության և փոխադարձ հարգանքի ու շահերի վրա հիմնված փոխադարձ վստահության կուտակման արդյունք է»։
Արաղչին ընդգծել է. «Կովկասի մեր տեսլականը հիմնված է երկրների տարածքային ամբողջականության և անկախության նկատմամբ հարգանքի, տնտեսական համագործակցության և տարածաշրջանից դուրս դերակատարների կողմից չմիջամտելու վրա»։
Արաղչին վերջում գրել է. «Մեր առաջնահերթությունը մեր հարեւաններն են»: