Չինաստան. Պեկինը պատրաստ է զարգացնել ռազմական հարաբերություններն Իրանի և Ռուսաստանի հետ
(last modified Fri, 28 Mar 2025 08:16:28 GMT )
Մարտ 28, 2025 11:46 Asia/Tehran
  • Չինաստան. Պեկինը պատրաստ է զարգացնել ռազմական հարաբերություններն Իրանի և Ռուսաստանի հետ

Չինաստանի ՊՆ խոսնակը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները զարգացնելու Պեկինի պատրաստակամության մասին։

Իրանի և Չինաստանի վրա ճնշումը մեծացնելու Թրամփի ջանքերին զուգահեռ, Թեհրանն ու Պեկինն ընդլայնել են հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Չինաստանի ՊՆ խոսնակ Վու Ցյանը հայտարարել է, որ Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը 2019 թվականից ի վեր հաջողությամբ անցկացրել են հինգ համատեղ ռազմածովային զորավարժություններ։ Նա նշել է․ «Պեկինը պատրաստ է դերակատարություն ունենալ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության և կայունության հաստատման գործում»։

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններին` նա ընդգծել է. «Պեկինը պատրաստ է ռազմական ոլորտում զարգացենլ  համագործակցությունն Իրանի և Ռուսաստանի հետ»։