Արաղչի․ Եմեն ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը վկայում է Իրսայելի հանցագործություններին մեղսակցության մասին
Դատապարտելով Եմենի դեմ ԱՄՆ-ի շարունակվող ռազմական ագրեսիան՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը Եմեն, Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածում ցեղասպանության շարունակմանը և Լիբանանի և Սիրիայի դեմ ագրեսիայինզ զուգահեռ, վկայում է Իսրայելի անօրինականության գործողություններին ու տարածաշրջանում անապահովության և անկայունության տարածմանն ուղղված քայլերին մեղսակցության մասին»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդել է, որ Եմենի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ափսոսանք է հայտնել Եմենի ժողովրդի ու տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ-ի անիրատեսական ըմբռնման համար, նշելով․ «Ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ տարածաշրջանում անապահովության հիմնական պատճառը օկուպացված Պաղեստինում շարունակվող օկուպացիան և ցեղասպանությունն է, և որ ԱՄՆ-ն չի կարող հավակնել տարածաշրջանում կայունության վերականգնմանը՝ հարձակվելով Եմենի վրա և սպանելով անմեղ եմենցիներին, որոնց միակ հանցանքը պաղեստինյան ճնշված ժողովրդին համերաշխություն և աջակցություն հայտնելն է»։
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությունը՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտումների նկատմամբ և ընդգծել ՄԱԿ-ի անհապաղ և արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը՝ դադարեցնելու անօրինականությունն ու միջազգային նորմերի խախտումը։
Գրունդբերգը շնորհավորել է Արաղչիին՝ Նոռուզի և Ֆեթրի տոնի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել Եմենում խաղաղության հաստատմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերին Թեհրանի աջակցության կապակցությամբ։
Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը զեկուցել է Բրյուսել կատարած իր վերջին այցի, ԵՄ պաշտոնյաների հետ խորհրդակցությունների, ինչպես նաև Եմենում իրավիճակի բարելավման և երկրում խաղաղության հաստատմանն ուղղված ՄԱԿ-ի վերջին ջանքերիկապակցությամբ, նշելով, որ ՄԱԿ-ը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ այս նպատակին հասնելու համար։