Իրանի նախազգուշացումը ԱՄՆ-ի ցանկացած չարագործության կապակցությամբ
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած չարագործության մասին Իրանի պաշտոնական նախազգուշական գրությունը ներկայացվել է ԱՄՆ-ի շահերի պաշտպանության գրասենյակ:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի չարագործությունների շարունակությունն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Արտաքին գործերի նախարարություն են բերել Իրանում Շվեյցարիայի դեսպանատան ղեկավարին։
Հաշվի առնելով տարածաշրջանում անապահովություն ստեղծելու Սիոնիստական ռեժիմի շարունակական ոճրագործությունները, ինչպես նաև Ամերիկայի նախագահի սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 31-ի առավոտյան, դեսպանի բացակայության պայմաններում, Իրանում ԱՄՆ շահերի պաշտպան Շվեյցարիայի դեսպանատան ղեկավարն արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իրանի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի հարցերի գծով գլխավոր տնօրեն Իսա Քամելիի կողմից:
Այս հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի գլխավոր տնօրենը, դատապարտելով և մերժելով լարվածություն առաջացնող և միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող հայտարարությունները, նրան փոխանցեց պաշտոնական նոտան՝ զգուշացնելով, որ Իրանն անհապաղ և վչռականորեն կարձագանքի ցանկացած սպառնալիքի։
Շվեյցարիայի դեսպանատան ղեկավարը վստահեցրել է, որ այդ մասին անհապաղ կփոխանցի ԱՄՆ-ի կառավարությանը։