Իրանում այսօր նշվում է Բնության օրը
Այսօր Իրանում նշվում է Բնության օրը։ Նոռուզի 13-րդ օրն իրանցիներն անցկացնում են բնության գրկում, վայելելով հաճելի միջավայրչն իրենց ընտանիքի անդամների հետ։
Ավանդության համաձայն՝ նոր տարվա 12 օրերից հետո, որոնք խորհրդանշում են տարվա ամիսները, իրանցիները 13-րդ օրն անցկացնում են բնության գրկում: Այս օրն իրանցիները դուրս են գալիս տնից, որպեսզի նոռուզյան տոնակատարությունների վերջին օրն անցկացնեն բնության գրկում` այգիներում, դաշտերում, աղբյուրների մոտ և այլ վայրերում: Տոնն ուղեկցվում է ուրախ միջոցառումներով, զանազան խաղերով:
Իրանական ֆարվարդին ամսի 13-րդ օրն իրանցիներն անվանում են «Սիզդահ բեդար»։ Բնության օրվան բնորոշ ավանդույթներն ունեն պատմական ու հին արմատներ: Այս օրն Իրանում անցկացվում է աշխարհի ամենամեծ խնջույքը բնության գրկում:
Իրանի տարբեր շրջաններում Սիզդահ Բեդարի տարբեր ծեսեր ու սովորույթներ կան, որոնց թվում է Նոռուզի սեղանին դրված ծլած խոտը գետի ջրի մեջ նետելու սովորույթը։