Փեզեշքյան․ Ինքնապաշտպանության առումով Իրանը գտնվում է բարձր մակարդակի վրա
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը չի պատերազմում ոչ մի երկրի հետ, սակայն ինքնապատշտպանության ոորտում պատրաստվածության առումով գտնվում է բարձր մակարդակի վրա»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով Ֆեթրի տոնի կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Հենվելով ընդհանրությունների վրա և ամրապնդելով միասնությունն ու համախմբվածությունն իսլամական երկրները կարող են իրենց տարածքներում ու տարածաշրջանում ապահովել խաղաղություն, անվտանգություն և առաջընթաց»։
Փեզեշքյանը նշել է, որ եթե մուսուլմանները միավորվեն, կարող են կանխել որոշ իսլամական երկրների, այդ թվում՝ Պաղեստինի և Գազայի ժողովրդի դեմ վայրագություններն ու հանցագործությունները։ Նա վստահություն է հայտնել, որ իսլամական երկրներն իրար հետ համագործակցելով կարող են անվտանգություն և բարգավաճում բերել տարածաշրջանին։
Ողջունելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դիրքորոշումը տարածաշրջանի մուսուլմանական և հարևան երկրների համագործակցության և ինտեգրման կապակցությամբ, ԻԻՀ նախագահն ասել է․ «Եթե իսլամական երկրները միավորվեն, կարող են դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները Գազայի ճնշված ժողովրդի դեմ և կայունություն ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում»։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը շնորհավորել է Փեզեշքյանին և Իրանի և ժողովրդին Ֆեթրի տոնի կապակցությամբ և ողջունել ԻԻՀ նախագահի դիրքորոշումը՝ մուսուլմանական երկրների միջև միասնության կապակցությամբ։
Նա ասել է․ «Իրանի և Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների միջև համագործակցությունը կարող է օգնել կայունության ամրապնդմանը և խաղաղության հաստատմանը»։