Իրանի ճանապարհների նախարարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i231156-Իրանի_ճանապարհների_նախարարը_Բաքվում_հանդիպել_է_Ալիևի_հետ
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը, որը նաև նախագահում է Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովը, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու երկկողմ կապերը և տնտեսական համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2025 14:23 Asia/Tehran
  • Իրանի ճանապարհների նախարարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը, որը նաև նախագահում է Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովը, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու երկկողմ կապերը և տնտեսական համագործակցությունը:

 Այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հանդիպման քննարկման թեմաներից է եղել առանցքային ոլորտներում համատեղ նախագծերի ընդլայնումը, այդ թվում՝ տրանսպորտի, մաքսային համակարգի, ջրի ու էներգետիկայի, նավթի և գազի բնագավառներում, ինչպես նաև Արտոնյալ առևտրի համաձայնագրի շրջանակում:

Իրանի ճանապարհների նախարար Սադեղն ապրիլի 7-ից 10 գլխավորում է իրանական բարձրաստիճան պատվիրակությունն Ադրբեջանում՝ ստուգելու նախկին համաձայնագրերի առաջընթացը, վերացնելու համատեղ ձեռնարկությունների խոչընդոտները՝ այսպիսով նախապատրաստվելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու կատարելիք առաջիկա այցին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ ԻԻՀ նախագահն առաջիկայում կայցելի Ադրբեջան. այցի նպատակն է խորացնել դիվանագիտական ​​քննարկումներն ու ամրապնդել երկկողմ կապերը։