Իրան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունն աճել է 32 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i231182-Իրան_Ադրբեջան_ապրանքաշրջանառությունն_աճել_է_32_տոկոսով
Ադրբեջանի փոխվարչապետը և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը գոհունակություն են հայտնել անցյալ տարի Թեհրան-Բաքու առևտրային փոխանակումների ծավալի 32 տոկոս աճի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2025 08:06 Asia/Tehran
  • Իրան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունն աճել է 32 տոկոսով

Ադրբեջանի փոխվարչապետը և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը գոհունակություն են հայտնել անցյալ տարի Թեհրան-Բաքու առևտրային փոխանակումների ծավալի 32 տոկոս աճի կապակցությամբ։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրան-Ադրբեջանի տնտեսական, առևտրի և հումանիտար համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը քննարկել են երկու երկրների տնտեսական, առևտրի և հումանիտար համագործակցության ոլորտներում համատեղ նախագծերը։