ԻԻՀ բանակի օդուժի հրամանատար․ Մենք պատրաստ ենք կյանքի գնով պաշտպանել ժողովրդի անվտանգությունը
ԻԻՀ բանակի օդուժի հրամանատար, բրիգադի գեներալ Վահեդին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը մշտապես պատրաստ են պաշտպանել ժողովրդի անվտանգությունն ու հարմարավետությունը։
Այս հայատարարությունը վկայում է ազգային անվտանգությունը պաշտպանելու և հնարավոր սպառնալիքներին դիմակայելու ԶՈՒ պարտասակամության մասին։
Չորեքշաբթի օրը, բանակի օդուժի հրամանատարների ու ծառայողների հետ հանդիպման ժամանակ, Վահեդին հայտարարել է, որ Զինված ուժերը միշտ պատրաստ են պաշտպանել ժողովրդի անվտանգությունն ու հարմարավետությունը։
Նա նշել է․ «Թշնամիները պետք է իմանան, որ իսլամական Իրանի զինվորները թույլ չեն տա, որ ժողովրդի անվտանգությունը վտանգի ենթարկվի։ Մենք մինչ մահ հավատարիմ ենք Աստծո, իմամի, առաջնորդի, նահատակների և ժողովրդի հետ ուխտին»։
Թեև վերջին 15 տարիների ընթացքում Արևմտյան Ասիայում և ԻԻՀ հարևանությամբ գտնվող տարածքներում հակամարտությունները շարունակվում են, Իրանն այս ժամանակահատվածում գտնվել է լիակատար անվտանգության պայմաններում՝ շնորհիվ զինված ուժերի պատրաստվածության։ Այսօր էլ, չնայած թշնամիների օրեցօր ավելացող սպառնալիքներին, Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայել սպառնալիքներին։