Իրանում կկայանան Բանակին օրվան նվիրված շքերթներ
Բանակի օրվա կապակցությամբ և բանակի ռազմական և մշակութային կարողությունները ցուցադրելու նպատակով, Թեհրանում և այլ նահանգներում կանցկացվեն ԻԻՀ բանակի ստորաբաժանումների համազգային շքերթներ։
Այս շքերթները ոչ միայն երկրի ռազմական հզորության խորհրդանիշն են, այլև Իսլամական հեղափոխության իդեալներին հավատարմությունը վերականգնելու և բանակի նահատակների զոհաբերությունները հիշելու հնարավորություն: Շքերթների շրջանակներում կներկայացվեն նաև պաշտպանության ոլորտի վերջին նվաճումները և նոր ռազմական տեխնիկան:
Բանակի տասնօրյակը մեկնարկել է ապրիլի 10-ին՝ գեներալ-լեյտենանտ Ալի Սայադ Շիրազիի նահատակության տարելիցի օրը և կշարունակվի մինչև ապրիլի 22-ը՝ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Վալի Քարնիի նահատակության օրը:
Բանակի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու, բրիգադի գեներալ Աբու Թորաբին հայտարարել է, որ ԻԻՀ բանակը, հավատարիմ մնալով լուսահոգի իմամի իդեալներին և արձագանքելով հեղափոխության գերագույն առաջնորդի ցուցումներին, շքեղ շքերթ կանցկացնի Թեհրանում և նահանգային կենտրոններում և կցուցադրի Իսլամական հեղափոխության իդեալները և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պատրաստակամությունը։
Նա հավելել է, որ շքերթների ընթացքում կցուցադրվեն որոշ ձեռքբերումներ, տեղական ԱԹՍ—ներ, հրթիռներ, օդային, ծովային և ցամաքային տեխնիկա: Միևնույն ժամանակ, Պարսից ծոցում և Օմանի ծովում ռազմածովային շքերթ կանցկացվի, որին կմասնակցեն նավակործաններ ու ուզանավեր։
Մշակութային ծրագրերը ներառում են վավերագրական ֆիլմերի, երաժշտական տեսահոլովակների և արվեստի մրցույթների անցկացում:
Հիշելով 1988թ․ իրանական կործանիչների հետ անհավասար մարտը
Բանակի օրվա շքերթը, որպես ազգային իրադարձություն, նպաստում է ազգային բարոյականության և սոցիալական համերաշխության բարձրացմանը: Հաշվի առնելով տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմական և մշակութային կարողությունների ցուցադրումն ավելի կարևոր է դարձել: