Արաղչին Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ–ի և Իրանի անուղղակի բանակցությունների հարցը
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին, ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցություններին առնչվող հարցեր: Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է այդ հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշման մասին։ Գրում է Mehr-ը։
Ընդ որում, Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունն այս հարցում ցանկացած աջակցություն ցուցաբերել։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Սթիվ Ուիտկոֆի միջնորդավորված բանակցությունները: Արաղչին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին: