Իմամ Խամենեի․ Իրանը պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիային՝ առաջադեմ ոլորտներում
(last modified Fri, 18 Apr 2025 05:45:48 GMT )
Ապրիլ 18, 2025 09:15 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի․ Իրանը պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիային՝ առաջադեմ ոլորտներում

Pars Today-ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները երկկողմանի շահավետ կլինեն, և երկու երկրները կարող են լրացնել միմյանց»:

Առաջնորդի մամուլի գարսենյակի կայքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալմանի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ մի շարք երկրներ չեն ցանկանում, որ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններն ընդլայնվեն, հավելելով․ «Այդ թշնամական դրդապատճառները պետք է հաղթահարվեն, և Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել այդ հարցում»։

ԻԻՀ առաջնորդն   և Խալիդ բեն Սալմանն

Անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացին, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիային այս ոլորտներում։ Ավելի լավ կլինի, որ տարածաշրջանի եղբայրական երկրները համագործակցեն և օգնեն միմյանց և հույսը չդնեն ուրիշների վրա»։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալմանն ուրախություն հայտնելով Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ հանդիպման կապակցությամբ, ասել է․ «Թեհրան կատարած իմ այցի նպատակն Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումն ու բոլոր ոլորտներում համագործակցությունն է։ Հույս ունեմ, որ երկկողմ կառուցողական բանակցությունները կնպաստեն հարաբերությունների խորացմանը»։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն իր երկրի թագավորի ուղերձը փոխանցել է ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեիին։